Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -


ՍՐԲՈՅՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ ԱՌԱՔԵԼՈՅ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ ԱՒԵՏԱՐԱՆՉԻ՝՝ 15 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ տեսի այլ նշան յերկինս մեծ եւ սքանչելի. հրեշտակս եւթն որք ունէին եւթն վէրս զկնի. զի նոքօք կատարէր բարկութիւնն Աստուծոյ։

2 Եւ տեսի որպէս ծով ապակեղէն խառնեալ հրով. եւ որք յաղթեցին գազանին եւ պատկերի նորա եւ թուոյ անուան նորա եւ դրոշմի նորա՝՝, նոքա կային ի վերայ ծովուն ապակեղինի, եւ ունէին զքնարս Աստուծոյ.

3 եւ երգէին զերգս Մովսիսի առաջի Աստուծոյ, եւ զերգս Գառինն՝ ասելով թէ՝ Մեծամեծ եւ սքանչելի են գործք քո, Տէր Աստուած Ամենակալ, արդար եւ ճշմարիտ են ճանապարհք քո, Թագաւոր ամենայն հեթանոսաց։

4 Եւ ո՞վ ոք ոչ երկիցէ եւ փառաւորեսցէ զսուրբ անուն՝՝ քո. զի դու միայն ես սուրբ, եւ արժանի երկրպագելոյ,՝՝ զի ամենայն հեթանոսք եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի քո, Տէր, յորժամ արդարութիւն քո յայտնեսցի՝՝։

5 Եւ յետ այսորիկ տեսի եւ բացաւ տաճարն խորանին վկայութեան որ էր յերկինս։

6 Եւ ելանէին ի տաճարէն եւթն հրեշտակք որք ունէին եւթն հարուածս, եւ զգեցեալ էին կտաւս մաքուրս եւ պայծառս, եւ գօտեւորեալ էին առ ստեամբք իւրեանց գօտիս ոսկեղէնս։

7 Եւ ի չորից կենդանեացն տուաւ եւթն հրեշտակացն եւթն սկաւառակս լի ցասմամբն Աստուծոյ կենդանւոյն յաւիտեանս յաւիտենից։

8 Եւ լցաւ տաճարն ծխով փառացն Աստուծոյ եւ զօրութեան նորա. եւ ոչ ոք կարէր մտանել ի տաճարն՝ մինչեւ կատարեսցին եւթն հարուածքն եւթն հրեշտակացն։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan