ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 98 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ՂԸ (ՂԹ) Սաղմոս Դաւթի։՝՝ 1 Տէր թագաւորեաց, բարկացան ժողովուրդք. որ նստի ի քերովբէս, սասանեցաւ երկիր։ 2 Տէր ի Սիոն մեծ է, եւ բարձր է ի վերայ ամենայն ժողովրդոց։ 3 Խոստովան եղիցին անուան քում մեծի, զի ահաւոր եւ սուրբ է։ 4 Եւ պատիւ թագաւորի զիրաւունս սիրէ. դու պատրաստեցեր զուղղութիւն, զիրաւունս եւ զարդարութիւն Յակոբայ դու արարեր։ 5 Բարձր արարէք զՏէր Աստուած մեր, երկիր պագէք պատուանդանի ոտից նորա, զի սուրբ է։ 6 Մովսէս եւ Ահարոն երիցունք նորա, Սամուէլ ընդ այնոսիկ որ կարդան զանուն նորա. կարդային առ Տէր եւ նա լսէր նոցա, 7 եւ ի սիւն ամպոյ խօսէր ընդ նոսա. պահէին զվկայութիւնս նորա եւ զհրամանս զոր ետ նոցա։ 8 Տէր, Աստուած մեր, դու լսէիր նոցա. Աստուած, դու քաւիչ լինէիր նոցա, վրէժխնդիր ի վերայ ամենայն գործոց նոցա։ 9 Բարձր արարէք զՏէր, Աստուած մեր, երկիր պագէք ի լեառն սուրբ նորա, զի սուրբ է Տէր Աստուած մեր։ |