Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 97 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՂԷ (ՂԸ)
Սաղմոս Դաւթի։

1 Օրհնեցէք զՏէր յօրհնութիւն նոր, զի սքանչելիս արար. փրկեաց զնա աջ իւր եւ բազուկ սուրբ իւր։

2 Եցոյց Տէր զփրկութիւն իւր, առաջի ազգաց յայտնեաց զարդարութիւն իւր։

3 Յիշեաց զողորմութիւն իւր Յակոբայ, զճշմարտութիւն՝՝ իւր ի վերայ տանն Իսրայելի. եւ տեսին ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուծոյ մերոյ։

4 Աղաղակեցէք առ Տէր, ամենայն երկիր, օրհնեցէք, ցնծացէք եւ սաղմոս ասացէք։

5 Սաղմոս ասացէք Աստուծոյ մերում օրհնութեամբ, օրհնութեամբ եւ ի ձայն սաղմոսաց։

6 Ի ձայն օրհնութեան կռածոյ փողոյ, օրհնութեամբ, ցնծութեամբ եւ ի ձայն եղջեր փողոյ, աղաղակեցէք առաջի Թագաւորին, Տեառն։

7 Խռովեսցի ծով լրիւ իւրով, տիեզերք եւ ամենայն բնակիչք նորա.

8 եւ գետք ծափս հարցեն ի միասին ձեռամբ, լերինք ցնծասցեն

9 առաջի Տեառն, զի գայ եւ հասեալ է Տէր ի դատել զերկիր. դատի զաշխարհս արդարութեամբ, եւ զժողովուրդս իւր ուղղութեամբ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan