Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 95 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՂԵ (ՂԶ)
Սաղմոս Դաւթի. ի ժամանակի զի տաճարն շինեցաւ։՝՝

1 Օրհնեցէք զՏէր յօրհնութիւն նոր. օրհնեցէք զՏէր ամենայն երկիր։

2 Օրհնեցէք զՏէր եւ օրհնեցէք զանուն նորա, աւետարանեցէք օր ըստ օրէ զփրկութիւն նորա։

3 Պատմեցէք ի հեթանոսս զփառս նորա, յամենայն ժողովուրդս զսքանչելիս նորա։

4 Մեծ է Տէր եւ օրհնեալ է յոյժ, ահարկու է նա ի վերայ ամենայն կռոց.

5 ամենայն կուռք հեթանոսաց դեւք՝՝ են, այլ Տէր զերկինս արար։

6 Խոստովանութիւն եւ վայելչութիւն է առաջի նորա, սրբութիւն եւ մեծվայելչութիւն ի սրբութեան նորա։

7 Մատուցէք Տեառն, տոհմք ազանց, մատուցէք Տեառն զփառս եւ զպատիւ։

8 Մատուցէք Տեառն զփառս անուան նորա. առէք պատարագս եւ մտէք ի սրահս նորա.

9 երկիր պագէք Տեառն ի գաւիթս սրբութեան նորա. եւ խռովեսցի յերեսաց նորա ամենայն երկիր։

10 Ասացէք ի հեթանոսս թէ՝ Տէր թագաւորեաց, հաստատեաց զաշխարհ զի մի՛ սասանեսցի, եւ դատի զժողովուրդս իւր ուղղութեամբ։

11 Ուրախ եղիցին երկինք եւ ցնծասցէ երկիր, զուարճասցի ծով լրիւ իւրով.

12 ցնծասցեն դաշտք եւ ամենայն որ է ի նոսա. յայնժամ ցնծասցեն ամենայն ծառք անտառի՝

13 յերեսաց Տեառն զի գայ, եւ գայ նա ի դատել զերկիր դատի զտիեզերս իրաւամբք, եւ զժողովուրդս ամենայն ճշմարտութեամբ իւրով։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan