ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 94 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ՂԴ (ՂԵ) Օրհնութիւն գովութեան Դաւթի։՝՝ 1 Եկայք ցնծասցուք ի Տէր, աղաղակեսցուք առ Աստուած փրկիչ մեր։ 2 Կանխեսցուք առաջի նորա խոստովանութեամբ, սաղմոսիւք աղաղակեսցուք առ նա։ 3 Աստուած մեծ է Տէր, Թագաւոր մեծ ի վերայ ամենայն երկրի։ 4 Ի ձեռս նորա են ամենայն տիեզերք՝՝ երկրի, եւ բարձրութիւնք լերանց նորա են։ 5 Նորա է ծով եւ նա արար զնա, եւ զցամաք ձեռք նորա ստեղծին։ 6 Եկայք երկիր պագցուք նմա, անկցուք եւ լացցուք՝՝ առաջի Տեառն արարչին մերոյ։ 7 Նա ինքն է Տէր Աստուած մեր, մեք ժողովուրդք ձեռին նորա, եւ խաշն արօտի նորա։ 8 Այսօր եթէ ձայնի նորա լսիցէք, մի՛ խստացուցանէք զսիրտս ձեր որպէս ի Դառնութեանն, յաւուրն փորձութեան յանապատին, 9 ուր փորձեցին զիս հարքն ձեր, քննեցին զիս եւ տեսին զգործս իմ։ 10 Զքառասուն ամ ջանացայ ընդ ազգին ընդ այնմիկ՝՝ եւ ասացի. Միշտ մոլորեալ են սրտիւք. եւ նոքա ոչ ծանեան զճանապարհս իմ։ 11 Որպէս երդուայ ի բարկութեան իմում, թէ՝ Մտցեն ի հանգիստ իմ։ |