Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 90 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ Ղ (ՂԱ)
Օրհնութիւն գովութեան Դաւթի։՝՝

1 Որ բնակեալ է յօգնութեան Բարձրելոյն, ընդ հովանեաւ Աստուծոյ յերկինս հանգիցէ։

2 Ասասցէ՝՝ Տեառն. Ընդունելի իմ ես, ապաւէն իմ Աստուած, եւ ես յուսամ ի նա։

3 Նա փրկեսցէ զիս յորոգայթէ որսողին, եւ ի բանից խռովութենէ՝՝։

4 Ի թիկնամէջս իւր ընկալցի զքեզ, ի հովանի թեւոց նորա յուսասցիս. որպէս զէն՝ շուրջ եղիցի զքեւ ճշմարտութիւն նորա։

5 Ոչ երկիցես դու յերկիւղէ գիշերի, եւ ոչ ի նետէ որ թռչի ի տուէ,

6 յիրէ որ շրջի ի խաւարի, ի գայթակղութենէ դիւին՝՝ ի հասարակ աւուր։

7 Անկցին ի կողմանէ քումմէ հազարք, եւ բեւրք ընդ աջմէ քումմէ, եւ առ քեզ ինչ ոչ մերձեսցին։

8 Բայց միայն աչօք քովք հայեսցիս դու, եւ զհատուցումն մեղաւորաց տեսցես։

9 Զի դու, Տէր, յոյս իմ ես. զԲարձրեալն արարեր ապաւէն քեզ.

10 ոչ հասցեն առ քեզ չարք, եւ տանջանք մի՛ մերձեսցին ի յարկս քո։

11 Հրեշտակաց իւրոց պատուիրեալ է վասն քո, պահել զքեզ յամենայն ճանապարհս քո։

12 Ի բազուկս իւրեանց ընկալցին զքեզ, զի մի՛ երբեք հարցես զքարի զոտն քո։

13 Ի վերայ իժից եւ քարբից գնասցես դու, առ ոտն կոխեսցես զառեւծն եւ զվիշապն։

14 Քանզի յիս յուսացաւ եւ փրկեցից զնա, հովանի եղէց նմա, զի ծանեաւ զանուն իմ։

15 Կարդասցէ առ իս՝ եւ ես լուայց նմա, եւ առ նմա եղէց ի նեղութեան. փրկեցից, փառաւոր արարից զնա.

16 երկայն աւուրբք լցուցից զնա եւ ցուցից նմա զփրկութիւն իմ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan