Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 9 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ Թ

1 Ի կատարած, վասն գաղտնեացն որդւոյ՝՝. Սաղմոս Դաւթի։

2 Գոհացայց զքէն, Տէր, բոլորով սրտիւ իմով, պատմեցից զամենայն սքանչելիս քո։

3 Ուրախ եղէց եւ ցնծացայց ի քեզ, սաղմոս ասացից անուան քում, Բարձրեալ։

4 Ի դառնալ յետս թշնամեաց իմոց, տկարասցին եւ կորիցեն յերեսաց քոց։

5 Արարեր զդատաստանս իմ եւ զիրաւունս, նստար յաթոռ դատաւոր արդարութեան։

6 Սաստեցեր ի հեթանոսս, եւ կորեաւ ամպարիշտն. զանուանս նոցա ջնջեցեր յաւիտեանս յաւիտենից։

7 Եւ թշնամւոյն զէն պակասեաց՝՝ մինչ ի սպառ. զքաղաքս աւերեցեր, եւ կորեաւ յիշատակ նոցա աղաղակաւ։

8 Աստուած՝՝ կայ եւ մնայ յաւիտեան, պատրաստ արար զաթոռ իւր ի դատաստանի։

9 Ինքն դատի զաշխարհս արդարութեամբ, եւ զժողովուրդս իւր ուղղութեամբ։

10 Եղեւ Տէր ապաւէն տնանկի, օգնական ի նեղութեան՝ ի դէպ ժամանակի։

11 Յուսասցին ի քեզ ամենեքեան ոյք գիտեն զանուն քո. զի ոչ թողցես զայնոսիկ որ խնդրեն զքեզ, Տէր։

12 Սաղմոս ասացէք Տեառն որ բնակեալն է ի Սիոն. պատմեցէք ի հեթանոսս զգործս նորա։

13 Ի խնդրել զարիւն նոցա՝ յիշեաց եւ ոչ մոռացաւ Տէր զաղօթս տնանկաց։

14 Ողորմեաց ինձ, Տէր, եւ տես զխոնարհութիւն իմ ի թշնամեաց իմոց. ո բարձր արարեր զիս ի դրանց մահու.

15 որպէս պատմեցից զամենայն օրհնութիւնս քո ի դրունս դստեր Սիոնի, ցնծացայց ի փրկութեան քում։

16 Ընկլան հեթանոսք յապականութեան իւրեանց՝՝ զոր արարին. որոգայթ զոր թաքուցին՝ առցէ զոտս նոցա։

17 Ճանաչի Տէր յառնել զդատաստանս իւր, եւ ի գործս ձեռաց իւրեանց կապեսցին մեղաւորք։

18 Դարձցին մեղաւորք անդրէն ի դժոխս, եւ ամենայն հեթանոսք որ մոռացան զԱստուած։

19 Ոչ ի սպառ մոռանայ Տէր զաղքատն, համբերութիւն տնանկաց մի՛ կորիցէ ի սպառ։

20 Արի, Տէր, եւ մի՛ զօրասցի մարդ. դատեսցին հեթանոսք առաջի քո։

21 Կացո, Տէր, օրէնսդիր ի վերայ նոցա, եւ ծանիցեն հեթանոսք՝ թէ մարդիկ են։


(Ժ)

22 Ընդէ՞ր, Տէր, կացեր ի հեռաստանէ, անտես արարեր ի դէպ նեղութեան ժամանակի։

23 Յամբարտաւանել ամպարշտի՝ այրի աղքատն. արգելցին ի խորհուրդս իւրեանց զոր եւ խորհեցան։

24 Զի գովի մեղաւոր ի ցանկութիւն անձին իւրոյ. որ զրկէն, եւ նա գովի։

25 Իսկ ընդէ՞ր բարկացոյց մեղաւորն զԱստուած, ըստ բազում բարկութեան իւրում թէ ոչ խնդրի՝՝. ոչ է Աստուած առաջի աչաց նորա։

26 Պիղծ են ճանապարհք նորա յամենայն ժամ, բարձեալ են իրաւունք յերեսաց նորա, ի վերայ ամենայն թշնամեաց իւրոց տիրեսցէ։

27 Ասաց ի սրտի իւրում թէ՝ Ոչ սասանեցայց, ազգէ յազգ առանց չարի՝՝։

28 Անիծիւք եւ դառնութեամբ եւ նենգութեամբ լի է բերան նորա. ի ներքոյ լեզուի նորա ցաւք եւ վաստակք։

29 Նստի դարանեալ ընդ մեծամեծս՝՝, ի գաղտնիս սպանանել զանբիծն, աչք նորա ի տնանկս հային։

30 Դարանի ի գաղտնիս՝ որպէս զառեւծ ի մորւոջ իւրում. դարանի յափշտակել զաղքատն, յափշտակել զաղքատն եւ ձգել զնա յորոգայթ իւր։

31 Խոնարհեսցուսցէ զնա, խոնարհեսցի եւ անկցի ի տիրել իւրում ի վերայ տնանկաց։՝՝

32 Զի ասաց ի սրտի իւրում թէ՝ Մոռացաւ Աստուած, դարձոյց զերեսս իւր զի մի՛ տեսցէ ի սպառ։

33 Արի, Տէր Աստուած իմ, բարձր եղիցի ձեռն քո, եւ մի՛ մոռանար զտնանկս։

34 Իսկ ընդէ՞ր բարկացոյց ամպարիշտն զԱստուած, զի ասաց ի սրտի իւրում թէ ոչ քննի։

35 Տեսանես դու զնա, ի ցաւս, եւ ի սրտմտութիւնս հայիս մատնել զնա ի ձեռս քո. ի քեզ թողեալ է աղքատն եւ որբոյն դու ես օգնական։

36 Խորտակեսցի բազուկ մեղաւորի եւ չարի, խնդրեսցին մեղք նորա եւ նա մի՛ գտցի։

37 Տէր թագաւոր յաւիտեանս յաւիտենից, կորիցեն հեթանոսք յերկրէ նորա։

38 Զցանկութիւն տնանկաց լուար, Տէր. ի պատրաստութիւն սրտից նոցա հայեցաւ ունկն քո՝՝,

39 դատ առնել որբոյն եւ տնանկի, զի մի՛ եւս յաւելուցու մարդ ի մեծաբանել իւրում ի վերայ երեսաց երկրի՝՝։

40 Ընդէ՞ր, Տէր, կացեր ի հեռաստանէ, անտես արարեր ի դէպ նեղութեան ժամանակի։

41 Զի գովի մեղաւոր ի ցանկութիւն անձին իւրոյ. որ զրկէն, եւ նա գովի։

42 Պիղծ են ճանապարհք նորա յամենայն ժամ, բարձեալ են իրաւունք յերեսաց նորա, ի վերայ ամենայն թշնամեաց իւրոց տիրեսցէ։

43 Ասաց ի սրտի իւրում թէ՝ Ոչ սասանեցայց, ազգէ յազգ առանց չարի՝՝։

44 Նստի դարանեալ ընդ մեծամեծս՝՝, ի գաղտնիս սպանանել զանբիծն, աչք նորա ի տնանկս հային։

45 Խոնարհեսցուսցէ զնա, խոնարհեսցի եւ անկցի ի տիրել իւրում ի վերայ տնանկաց։՝՝

46 Իսկ ընդէ՞ր բարկացոյց ամպարիշտն զԱստուած, զի ասաց ի սրտի իւրում թէ ոչ քննի։

47 Զցանկութիւն տնանկաց լուար, Տէր. ի պատրաստութիւն սրտից նոցա հայեցաւ ունկն քո՝՝,

48 դատ առնել որբոյն եւ տնանկի, զի մի՛ եւս յաւելուցու մարդ ի մեծաբանել իւրում ի վերայ երեսաց երկրի՝՝։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan