Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 88 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՁԸ (ՁԹ)

1 Իմաստութիւն Եմանայ Եզրայելացւոյ՝՝։

2 Զողորմութիւնս քո, Տէր, յաւիտեան օրհնեցից, ազգէ յազգ պատմեցից զճշմարտութիւնս քո բերանով իմով։

3 Ասացեր թէ՝ Աշխարհս ողորմութեամբ շինեսցի, յերկինս պատրաստ եղիցի ճշմարտութիւն քո։

4 Եդի ուխտ ընտրելոց իմոց՝՝, երդուայ Դաւթի ծառայի իմոյ։

5 Յաւիտեան հաստատեցից զզաւակ քո, եւ շինեցից ազգէ յազգ զաթոռ քո։

6 Խոստովան եղիցին երկինք սքանչելեաց քոց, Տէր, եւ ճշմարտութիւն քո յեկեղեցիս սրբոց։

7 Ո՞վ է յամպս որ հաւասարէ քեզ, կամ ո՞վ նմանիցէ Տեառն յորդիս Աստուծոյ։

8 Աստուած փառաւորեալ է ի խորհուրդս սրբոց իւրոց, մեծ եւ ահաւոր ի վերայ այնոցիկ որ շուրջ են զնովաւ։

9 Տէր Աստուած զօրութեանց, ո՞ նման է քեզ. հզօր ես դու, Տէր, եւ ճշմարտութիւն քո շուրջ է զքեւ։

10 Դու տիրես զօրութեանց ծովու, եւ զխռովութիւն ալեաց նորա դու ցածուցանես։

11 Դու խոնարհեցուցանես որպէս վիրաւորս զամբարտաւանս, ի զօրութիւն բազկի քո ցրուեցեր զթշնամիս քո։

12 Քո են երկինք եւ քո է երկիր, զաշխարհս լրիւ իւրով դու հաստատեցեր։

13 Զհիւսիս եւ զհարաւ դու արարեր, Թաբոր եւ Հերմոն յանուն քո ցնծասցեն։

14 Քո է բազուկ եւ քո է զօրութիւն, զօրասցի աջ քո եւ բարձր եղիցի ձեռն քո։

15 Յարդարութիւն եւ յիրաւունս հաստատեալ է աթոռ քո, ողորմութիւն եւ ճշմարտութիւն գնասցեն առաջի երեսաց քոց։

16 Երանի՛ ժողովրդեան որ գիտեն զօրհնութիւնս քո, Տէր, ի լոյս երեսաց քոց գնասցեն.

17 եւ յանուն քո ցնծասցեն զօրհանապազ, եւ յարդարութեան քում բարձր եղիցին։

18 Պարծանք զօրութեանց մերոց դու ես, եւ ի կամս քո բարձր եղիցի եղջեւր մեր

19 ի Տեառնէ է օգնութիւն սրբոյն Իսրայելի՝ թագաւորին մերոյ։՝՝

20 Յայնժամ խօսեցար տեսլեամբ ընդ որդիս քո եւ ասացեր. Եդից զօգնութիւն ի վերայ հզօրին, եւ բարձր արարից զընտրեալն ի ժողովրդենէ իմմէ։

21 Գտի զԴաւիթ ծառայ իմ, իւղով սրբով իմով օծի զնա։

22 Ձեռն իմ ընկալցի զնա, եւ բազուկ իմ զօրացուսցէ զնա։

23 Մի՛ մեղիցէ նմա թշնամի, եւ որդի անօրէնութեան մի՛ չարչարեսցէ զնա։

24 Հարից առաջի նորա զթշնամիս նորա, եւ զատելիս նորա ի պարտութիւն մատնեցից։

25 Ճշմարտութիւն իմ եւ ողորմութիւն իմ ընդ նմա, եւ յանուն իմ բարձր եղիցի եղջեւր նորա։

26 Եդից ի ծովու զձեռն նորա, եւ ի վերայ գետոց զաջ նորա։

27 Նա կարդասցէ առ իս, Հայր իմ ես դու, Աստուած ընդունելի փրկութեան իմոյ։

28 Ես անդրանիկ արարից զնա, եւ բարձր քան զամենայն թագաւորս երկրի։

29 Յաւիտեան պահեցից նմա զողորմութիւն իմ, եւ ուխտ իմ հաւատարիմ ընդ նմա։

30 Հաստատեցից յաւիտեանս յաւիտենից զզաւակ նորա, եւ զաթոռ նորա որպէս զաւուրս երկնից։

31 Թէ թողցեն որդիք նորա զօրէնս իմ, եւ յիրաւունս իմ ոչ կամեսցին գնալ,

32 թէ զարդարութիւնս իմ անարգեսցեն, եւ զպատուիրանս իմ ոչ պահեսցեն,

33 հարից գաւազանաւ զանօրէնութիւնս նոցա, եւ տանջանօք՝ զանիրաւութիւնս նոցա։

34 Բայց զողորմութիւն իմ ոչ արգելից ի նոցանէ, եւ ոչ նենգեցից ճշմարտութեան իմում։

35 Եւ ոչ անարգեցից զուխտ իմ, եւ ինչ որ ելանէ ընդ շրթունս իմ՝ զայն ոչ արհամարհեցից։

36 Միանգամ երդուայ ի սրբութիւն իմ, թէ Դաւթի ես ոչ ստեցից։

37 Զաւակ նորա յաւիտեան կացցէ, եւ աթոռ նորա որպէս արեգակն առաջի իմ,

38 որպէս լուսին զի հաստատեալ է յաւիտեան վկայ հաւատարիմ յերկինս։

39 Իսկ արդ դու մերժեցեր եւ անարգեցեր եւ ընդ վայր հարեր զօծեալ քո։

40 Դարձուցեր զուխտ ի ծառայէ քումմէ, պղծեցեր յերկրի զսրբութիւն նորա։

41 Քակեցեր զամենայն պարիսպս նորա, եւ եդիր զամուրս նորա ի դողումն։

42 Յափշտակեցին զնա անցաւորք ճանապարհի, եղեւ նա նախատ դրացեաց իւրոց։

43 Բարձր արարեր զաջ նեղչաց նորա, ուրախ արարեր զամենայն թշնամիս նորա։

44 Դարձուցեր զօգնութիւն ի սրոյ՝՝ նորա, եւ ոչ ընկալար զնա ի պատերազմի։

45 Անարգեցեր զսրբութիւն նորա, եւ զաթոռ նորա յերկիր կործանեցեր։

46 Նուազ արարեր զաւուրս ժամանակաց նորա, եւ հեղեր զնովաւ զամօթ։

47 Մինչեւ յե՞րբ դարձուցանես զերեսս քո ի սպառ, բորբոքեսցի՞ որպէս հուր բարկութիւն քո։

48 Իսկ արդ յիշեա եւ տես թէ ո՛վ է իմ հանգիստ. միթէ ի զո՞ւր ինչ՝՝ ստեղծեր զամենայն որդիս մարդկան։

49 Ո՞վ է մարդ որ կեցցէ եւ ոչ տեսցէ զմահ, կամ փրկեսցէ զանձն իւր ի ձեռաց դժոխոց։

50 Ո՞ւր են ողորմութիւնք քո, Տէր, առաջինք, զոր երդուար Դաւթի ճշմարտութեամբ քով։

51 Յիշեա զնախատինս ծառայից քոց, զոր ընկալայ ի ծոց իմ յազգաց բազմաց։

52 Զոր նախատեցին թշնամիք քո, Տէր, նախատեցին փոխանակ օծելոյ քո։

53 Օրհնեալ Տէր Աստուած յաւիտեանս յաւիտենից։ Եղիցի, եղիցի։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan