ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 86 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ՁԶ (ՁԷ) 1 Որդւոցն Կորխայ Սաղմոս օրհնութեան։ 2 Հիմունք նորա ի լեառն սուրբ նորա. սիրէ Տէր զդրունս Սիոնի առաւել քան զամենայն յարկսն Յակոբայ։ 3 Փառաւորեալն խօսեցաւ վասն քո, ահաւադիկ քաղաքդ Աստուծոյ։ 4 Յիշեցի զՌահաբ եւ զԲաբելովն ոյք ճանաչեն զիս. ահա Այլազգիք եւ Ծուր եւ ժողովուրդք Հնդկաց՝ սոքա եղեն անդ։ 5 Սիոնի ասի մայր, եւ մարդ՝՝ ծնաւ ի նմա, եւ ինքն հիմունս արկ ի նմա Բարձրեալն։ 6 Տէր պատմեսցէ գրովք ժողովրդեան, իշխանացս այսոցիկ որ եղեն անդ։ 7 Որպէս զի ուրախ լիցին ի քեզ ամենեքեան, որոց բնակութիւն իւրեանց ի քէն է։՝՝ |