Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 85 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՁԵ (ՁԶ)
Աղօթք Դաւթի։

1 Խոնարհեցո, Տէր, զունկն քո եւ լուր ինձ, զի աղքատ եւ տնանկ եմ ես։

2 Պահեա զանձն իմ զի սուրբ եմ ես. փրկեա զծառայս քո, Աստուած իմ, որ ի քեզ յուսացայ։

3 Ողորմեա ինձ, Տէր, զի առ քեզ աղաղակեցի զօրհանապազ։

4 Ուրախ արա զանձն ծառայի քո, զի առ քեզ, Տէր, համբարձի զանձն իմ։

5 Զի դու, Տէր, քաղցր եւ ուղիղ ես, բազումողորմ առ ամենեսեան որ կարդան առ քեզ։

6 Ունկն դիր, Տէր, աղօթից իմոց, եւ նայեաց ի ձայն խնդրուածաց իմոց։

7 Յաւուր նեղութեան իմոյ կարդացի առ քեզ, եւ լուար ինձ։

8 Ոչ ոք է նման քեզ յաստուածս, Տէր, եւ ոչ ոք է որպէս զգործս քո։

9 Զամենայն ազգս զոր արարեր՝ եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի քո, եւ փառաւոր արասցեն զանուն քո յաւիտեան։

10 Մեծ ես դու, Տէր, եւ առնես սքանչելիս, եւ դու միայն ես Աստուած։

11 Առաջնորդեա ինձ ի ճանապարհի քում, եւ գնացից ի ճշմարտութեան քում, եւ ուրախ եղիցի սիրտ իմ՝ երկնչել յանուանէ քումմէ։

12 Խոստովան եղէց առ քեզ, Տէր Աստուած իմ, բոլորով սրտիւ իմով, փառաւոր արարից զանուն քո յաւիտեան։

13 Մեծ եղեւ ի վերայ իմ ողորմութիւն քո, փրկեցեր զանձն իմ ի դժոխոց ներքնոց։

14 Աստուած, անօրէնք յարեան ի վերայ իմ, եւ ժողովք հզօրաց խնդրեցին զանձն իմ, եւ ոչ համարեցան զքեզ Աստուած առաջի իւրեանց։

15 Այլ դու, Տէր Աստուած իմ, գթած ես եւ ողորմած, երկայնամիտ՝ բազումողորմ եւ ճշմարիտ։

16 Նայեաց առ իս եւ ողորմեա ինձ. տուր զօրութիւն ծառայի քո, կեցո զորդի աղախնոյ քո.

17 եւ արա առ իս նշան բարութեան. տեսցեն ատելիք իմ եւ ամաչեսցեն, զի դու, Տէր, օգնեցեր ինձ եւ մխիթարեցեր զիս։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan