ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 82 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ՁԲ (ՁԳ) 1 Սաղմոս օրհնութեան Ասափայ։ 2 Աստուած, ո՞ քեզ նմանիցէ՝՝. մի՛ լռեր եւ մի՛ դադարեր, Աստուած։ 3 Զի ահա թշնամիք քո գոչեցին, եւ ատելիք քո համբարձին զգլուխս իւրեանց։ 4 Ի վերայ ժողովրդեան քո խորամանկեցին զգիտութիւն, խորհեցան ի վերայ սրբոց՝՝ քոց, 5 եւ ասացին. Եկա՛յք սատակեսցուք զնոսա յազգաց, եւ մի՛ յիշեսցի անուն Իսրայելի եւ եւս։ 6 Խորհեցան միաբանութեամբ ի միասին, եւ վասն քո ուխտ արարին։ 7 Բանակք Եդովմայեցւոց եւ Իսմայելացիք, Մովաբ եւ Հագարացիք, 8 Գեբաղ, Ամովն, Ամաղէկ, եւ այլազգիքն ամենայն բնակչօքն հանդերձ Ծուրայ։ 9 Նա եւ Ասուր եկեալ էր ընդ նոսա. ամենեքեան սոքա զօրավիգն էին որդւոցն Ղովտայ։ 10 Արա զնոսա որպէս զՄադիամ, որպէս զՍիսարա, որպէս զՅաբին ի ծործորսն Կիսովնի։ 11 Սատակեցան նոքա յականս Դովրայ, եւ եղեն որպէս զաղբ երկրի։ 12 Արա զիշխանս նոցա որպէս զՈվրէբն, զԶէբն, զԶէբէէ եւ զՍաղմանա եւ զամենայն իշխանս նոցա. 13 ոյք ասացին. Ժառանգեսցուք ի մեզ զսրբութիւն Աստուծոյ։ 14 Աստուած իմ, արա զնոսա որպէս զանիւ, որպէս զեղէգն առաջի հողմոյ։ 15 Որպէս հուր զի այրէ զանտառ, որպէս բոց զի կիզու զլերինս։ 16 Այսպէս հալածեսցես զնոսա մրրկաւ քով, եւ բարկութեամբ քով խռովեցուսցես զնոսա։ 17 Լից զերեսս նոցա անարգանօք, եւ խնդրեսցեն զանուն քո, Տէր։ 18 Ամաչեսցեն եւ խռովեսցին յաւիտեանս յաւիտենից, եւ ամօթալից կորիցեն։ 19 Ծանիցեն զի անուն քո Տէր է, եւ դու միայն բարձրեալ ես ի վերայ ամենայն երկրի։ |