Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 8 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ Ը

1 Ի կատարած ի վերայ հնձանացն՝՝. Սաղմոս Դաւթի։

2 Տէր, Տէր մեր, զի՜ սքանչելի է անուն քո յամենայն երկրի, համբարձաւ մեծվայելչութիւն քո ի վերոյ քան զերկինս։

3 Ի բերանոյ մանկանց տղայոց եւ ստնդիեցաց հաստատեցեր զօրհնութիւն. վասն թշնամեաց քոց, Տէր, զի եղծցի թշնամին եւ հակառակորդն։

4 Տեսից՝՝ զերկինս, զգործս մատանց քոց, զլուսին եւ զաստեղս զորս դու հասատեցեր.

5 ո՞վ է մարդ՝ զի յիշես դու զնա, կամ որդի մարդոյ, թէ այց ինչ արասցես դու նմա։

6 Փոքր ինչ խոնարհ արարեր զնա քան զհրեշտակս քո, փառօք եւ պատուով պսակեցեր զնա.

7 եւ կացուցեր զնա ի վերայ ամենայն ձեռակերտաց քոց. զամենայն ինչ հնազանդ արարեր ի ներքոյ ոտից նորա,

8 զխաշն եւ զարջառ եւ զամենայն ինչ, եւս եւ զերէ վայրի,

9 զթռչունս երկնից, զձկունս ծովու՝ որ շրջին ընդ շաւիղս ծովու։

10 Տէր, Տէր մեր, զի՜ սքանչելի է անուն քո յամենայն երկրի։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan