ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 78 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ՀԸ (ՀԹ) Սաղմոս Ասափայ։ 1 Աստուած, մտին հեթանոսք ի ժառանգութիւն քո, պղծեցին զտաճար սուրբ քո, արարին զԵրուսաղէմ որպէս զհիւղս մրգապահաց՝՝։ 2 Արկին զդիակունս ծառայից քոց գէշ թռչնոց երկնից, եւ զմարմինս սրբոց քոց գազանաց երկրի։ 3 Հեղին զարիւնս նոցա որպէս ջուր շուրջ զԵրուսաղեմաւ, եւ ոչ ոք էր որ թաղէր զնոսա։ 4 Եղաք մեք նախատինք դրացեաց մերոց, ծաղր եւ այպն կատականաց այնոցիկ որ շուրջ էին զմեւք։ 5 Մինչեւ յե՞րբ, Տէր. բարկանա՞ս դու ի սպառ. բորբոքեսցի՞ որպէս հուր նախանձ քո։ 6 Հեղ զբարկութիւն քո ի վերայ ազգաց որ զքեզ ոչ ճանաչիցեն, ի վերայ թագաւորաց որ զանուն քո ոչ կարդացին։ 7 Զի կերան զՅակոբ եւ զտեղի նորա աւերեցին։ 8 Մի՛ յիշեր զմեղս մեր զառաջինս, վաղվաղ եկեսցէ առ մեզ ողորմութիւն քո, Տէր, զի աղքատացաք յոյժ։ 9 Օգնեա մեզ, Աստուած փրկիչ մեր, վասն փառաց անուան քո. Տէր, փրկեա զմեզ եւ քաւեա զմեղս մեր վասն անուան քո։ 10 Մի՛ երբեք ասասցեն ի հեթանոսս, թէ՝ Ո՞ւր է Աստուած նոցա. այլ յայտնի ինչ լիցի ի վերայ հեթանոսաց առաջի աչաց մերոց, առ ի խնդրել զվրէժ արեանց ծառայից քոց որ հեղաւ։ 11 Մտցէ առաջի քո հեծութիւն կապելոց. ըստ մեծութեան բազկի քո շահեա դու զորդիս սպանելոց։ 12 Հատո դրացեաց մերոց եւթնպատիկ ի ծոց նոցա, նախատինս զոր նախատեցին զքեզ, Տէր։ 13 Մեք ժողովուրդ եւ խաշն արօտի քո խոստովան եղիցուք առ քեզ յաւիտեան, ազգէ յազգ պատմեսցուք զօրհնութիւնս քո։ |