Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 76 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՀԶ (ՀԷ)

1 Ի կատարած. վասն Իդիթունայ. Սաղմոս Ասափայ։՝՝

2 Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, ձայնիւ իմով առ Աստուած, եւ նայեցաւ առ իս։

3 Յաւուր նեղութեան իմոյ զԱստուած խնդրեցի ձեռօք իմովք, ի գիշերի առաջի նորա, եւ ոչ խաբեցայ՝՝. ոչ կամէր մխիթարել անձն իմ,

4 յիշեցի զԱստուած եւ ուրախ եղէ՝՝. հոգայի եւ նուաղէր յիս հոգի իմ։ Հանգիստ։

5 Ժամանեցին պահուց աչք իմ, խռովեցայ եւ ոչ խօսեցայ։

6 Խորհեցայ զաւուրսն զառաջինս, եւ զամս յաւիտենից յիշեցի։

7 Խօսեցայ ի գիշերի ընդ սրտի իմում, հոգայի եւ տառապէր յիս՝՝ հոգի իմ։

8 Միթէ յաւիտենից մերժեսցէ՞ զիս Տէր, եւ ո՞չ եւս յաւելուցու ի հաճել եւ եւս։

9 Կամ ի սպա՞ռ արգելցէ զողորմութիւն իւր յինէն, կամ կատարեա՞ց զբան իւր ազգէ մինչեւ յազգ։

10 Կամ մոռասցի՞ գթալ Աստուած իմ եւ եւս, կամ արգելցէ՞ զգթութիւն իւր բարկութեամբ իւրով։ Հանգիստ։

11 Ասացի թէ՝ Այժմ սկսայ՝՝. այս է նորոգումն աջոյ Բարձրելոյն։

12 Յիշեցի զգործս Տեառն. ի սկզբանէ յիշեցի զսքանչելիս նորա։

13 Խորհեցայ յամենայն գործս քո, եւ ի ձեռագործս քո խորհեցայ։

14 Աստուած, ի սրբութեան են ճանապարհք քո. ո՞վ է Աստուած մեծ որպէս զԱստուած մեր։

15 Դու ես Աստուած՝ որ առնես զսքանչելիս. ցուցեր ժողովրդեան քում զզօրութիւն քո։

16 Փրկեցեր բազկաւ քով զժողովուրդս քո զորդիսն Յակոբայ եւ Յովսեփու։ Հանգիստ։

17 Տեսին զքեզ ջուրք, Աստուած, տեսին զքեզ ջուրք եւ երկեան, եւ խորք խռովեցան ի ձայնէ ջուրց բազմաց։

18 Ձայն ետուն ամպք, քանզի՝՝ եւ նետք քո գնան՝

19 ի ձայնէ որոտալոյ քո անուի՝՝. երեւեցան փայլատակունք քո տիեզերաց, խռովեցաւ եւ դողաց երկիր։

20 Ի ծովու են ճանապարհք քո, եւ շաւիղք քո ի ջուրս բազումս, եւ հետք քո ոչ եւս երեւին։

21 Առաջնորդեցեր որպէս խաշին ժողովրդեան քո, ի ձեռն Մովսիսի եւ Ահարոնի։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan