Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 75 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՀԵ (ՀԶ)

1 Ի կատարած ընդ օրհնութիւնս. Սաղմոս Ասափայ. երգ առ Ասորեստանեայս։՝՝

2 Յայտնի է ի Հրէաստանի Աստուած՝՝, եւ յԻսրայէլ մէծ է անուն նորա։

3 Եղեւ խաղաղութիւն տեղի՝՝ նորա, եւ բնակութիւն նորա ի Սիոն։

4 Անդ խորտակեաց Տէր զզօրութիւն աղեղան, զզէն՝ զսուր եւ զճակատամարտ։

5 Լուսատու ես դու սքանչելապէս լերանցն յաւիտենից.

6 խռովեսցին ամենեքեան որ անմիտ՝՝ են սրտիւք. ննջեցին զքունս իւրեանց եւ ինչ ոչ գտին ամենայն արք ի մեծութեան ձեռաց իւրեանց։

7 Ի սաստէ քումմէ, Աստուած Յակոբայ, ննջեցին, եւ ոյք հեծեալ էին ի ձիս՝՝։

8 Դու ահաւոր ես, եւ ո՞վ կարէ կալ առաջի քո.

9 որպէս երեւեցար դու յերկնից, յայտնի եղեւ բարկութիւն քո՝՝. երկիր երկեաւ եւ սարսեաց։

10 Ընդ յառնելն Աստուծոյ ի դատաստան՝ ապրեցուցանել զամենայն հեզս երկրի։

11 Խորհուրդ մարդկան խոստովան առնին առ քեզ, եւ ծածկեալք իմաստութեամբ օրհնեսցեն զքեզ։՝՝

12 Ուխտս դիք եւ կատարեցէք Տեառն Աստուծոյ մերոյ ամենեքեան որ շուրջ էք զնովաւ. մատուցէք պատարագս Ահաւորին։

13 Ո քաղէ զհոգիս իշխանաց, ահաւոր է նա քան զամենայն թագաւորս երկրի։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan