Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 71 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՀԱ (ՀԲ)

1 Ի Սողոմոն Սաղմոս։՝՝

2 Աստուած, զիրաւունս քո արքայի տուր, եւ զարդարութիւնս քո որդւոյ թագաւորի, դատել զժողովուրդս քո արդարութեամբ, եւ զաղքատս քո իրաւամբք։

3 Առցեն լերինք զխաղաղութիւն ժողովրդեան, եւ բլուրք զարդարութիւն։

4 Իրաւ արասցէ աղքատաց ժողովրդեան, եւ կեցուսցէ զորդիս տնանկաց, եւ խոնարհեցուսցէ զամբարտաւանս։

5 Կացցէ եւ մնասցէ ընդ արեւու, յառաջ քան զլուսին՝՝ ազգէ մինչեւ յազգ։

6 Իջցէ որպէս զանձրեւ ի վերայ գեղման, որպէս ցօղ զի ցօղէ յերկիր։

7 Ծագեսցի յաւուրս նորա արդարութիւն՝ բազում խաղաղութիւն, մինչեւ կատարեսցի լուսին։

8 Տիրեսցէ նա ի ծովէ մինչեւ ի ծով, ի գետոց մինչեւ ի ծագս աշխարհի։

9 Առաջի նորա նախ Հնդիկք՝՝ անկցին, եւ թշնամիք նորա հող կերիցեն։

10 Թագաւորք Թարսսի եւ կղզեաց պատարագս մատուսցեն նմա. թագաւորք Արաբայ եւ Սաբայ պատարագս բերցեն նմա։

11 Երկիր պագցեն նմա ամենայն թագաւորք երկրի, եւ ամենայն ազգք ծառայեսցեն նմա։

12 Զի փրկեաց զաղքատն ի հզօրէ, զաղքատն եւ զտնանկն որոյ ոչ է իւր օգնական։

13 Անխայեսցէ նա յաղքատն եւ ի տնանկն, եւ զանձինս տնանկաց կեցուսցէ.

14 ի վաշխից չարաց փրկեսցէ զանձինս նոցա. պատուական է անուն նորա առաջի նոցա՝՝։

15 Կեցցէ եւ տացի նմա յոսկւոյն Արաբացւոց. յաղօթս կացցեն առ նա՝՝ յամենայն ժամ, եւ զօրհանապազ օրհնեսցեն զնա։

16 Եղիցի հաստատութիւն ընդ ամենայն երկիր, եւ ի վերայ գլխոց լերանց. բարձրասցի քան՝՝ զԼիբանան պտուղ նորա, ծաղկեսցեն ի քաղաքի Տեառն՝՝ որպէս խոտ երկրի։

17 Եղիցի անուն Տեառն օրհնեալ յաւիտեան, զի յառաջ քան զարեւ է՝՝ անուն նորա. ի նա օրհնեսցին ամենայն ազգք երկրի, եւ ամենայն ազինք երանիցեն նմա։

18 Օրհնեալ Տէր Աստուած Իսրայելի՝ որ առնէ զսքանչելիս միայն.

19 եւ օրհնեալ է անուն սուրբ փառաց նորա յաւիտեան. լցցի փառօք նորա ամենայն երկիր, Եղիցի, եղիցի։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan