ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 69 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ԿԹ (Հ) 1 Ի կատարած. Սաղմոս Դաւթի՝ առ յիշատակի փրկելոյ զնա Տեառն։՝՝ 2 Աստուած, յօգնել ինձ նայեա, եւ, Տէր, յընկերել ինձ փութա։ 3 Ամաչեսցեն եւ յամօթ լիցին որ խնդրէին զանձն իմ, դարձցին յետս եւ ամաչեսցեն ոյք խորհէին ինձ չար։ 4 Դարձցին առժամայն ամաչեցեալք՝ որ ասէին ինձ Վաշ վաշ։ 5 Ցնծասցեն եւ ուրախ լիցին ի քեզ ամենեքեան ոյք խնդրեն զքեզ, Տէր. ասասցեն յամենայն ժամ. Մեծ է՝՝ Աստուած, ոյք սիրեն զփրկութիւնս քո։ 6 Ես աղքատ եւ տնանկ եմ, Աստուած, օգնեա ինձ՝՝. օգնական եւ փրկիչ իմ ես դու, Տէր իմ, մի՛ յամենար։ |