ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 65 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ԿԵ (ԿԶ) 1 Ի կատարած. Սաղմոս Դաւթի. վասն յարութեան։՝՝ 2 Աղաղակեցէք առ Աստուած ամենայն երկիր. սաղմոս ասացէք անուան նորա, եւ տուք զփառս օրհնութեան նորա։ 3 Ասացէք Աստուծոյ. Որպէս զի՜ ահեղ են գործք քո, ի բազում զօրութեան քում ստեցին քեզ թշնամիք քո։ 4 Ամենայն երկիր երկիր պագցեն քեզ, սաղմոս ասասցեն քեզ, եւ սաղմոս ասասցեն անուան քում։ 5 Եկայք եւ տեսէք զգործս Աստուծոյ, որպէս զի՛ ահեղ են խորհրդովք քան զամենայն որդւոց մարդկան։ 6 Ո դարձոյց զծովն ի ցամաք, եւ ընդ գետս անցցեն յոտանաւոր. անդ ուրախ եղիցուք մեք ի նա։ 7 Որ տիրէն զօրութեամբ իւրով յաւիտենից, աչք նորա ի հեթանոսս հային. ոյք դառնացուցին զնա՝ մի՛ բարձրասցին յանձինս իւրեանց։ 8 Օրհնեցէք, հեթանոսք, զԱստուած մեր, լսելի արարէք զձայն օրհնութեան նորա։ 9 Այն որ ետ զանձն իմ ի կեանս, եւ ոչ ետ դողութիւն ոտից իմոց։ 10 Փորձեցեր զմեզ, Աստուած, եւ քննեցեր, որպէս եւ քննի արծաթ։ 11 Իջուցեր զմեզ յորոգայթ, եդիր նեղութիւն ի թիկունս մեր։ 12 Անցուցեր զմարդիկ ի վերայ գլխոց մերոց. անցաք մեք ընդ հուր եւ ընդ ջուր, եւ հաներ զմեզ ի հանգիստ։ 13 Մտից ի տուն քո պատարագօք, տաց քեզ զուխտս իմ զոր խոստացան քեզ շրթունք իմ, 14 զոր բերան իմ խօսեցաւ ի նեղութեան։ 15 Զողջակէզս ուղղալիցս մատուցից քեզ խոյովք եւ խնկովք, եւ քեզ մատուցից զուարակս եւ նոխազս։ 16 Եկայք լուարուք ինձ, եւ պատմեցից ձեզ, ամենեքեան ոյք երկնչիք յԱստուծոյ, զոր ինչ արար անձին իմոյ։ 17 Առ նա բերանով իմով կարդացի, եւ բարձր արարի զնա լեզուաւ իմով։ 18 Զմեղս թէ տեսանէի ի սրտի իմում, մի՛ լուիցէ ինձ Տէր։ 19 Վասն այսորիկ լուաւ Աստուած, եւ նայեցաւ ի ձայն խնդրուածաց իմոց։ 20 Օրհնեալ է Աստուած որ ոչ ի բացեայ արար զաղօթս իմ, եւ ոչ զողորմութիւն իւր յինէն։ |