Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 63 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԿԳ (ԿԴ)

1 Ի կատարած. Սաղմոս Դաւթի։

2 Լուր, Աստուած, աղօթից իմոց յաղաչել ինձ առ քեզ, յերկիւղէ թշնամւոյն փրկեա զանձն իմ։

3 Ծածկեսցես զիս ի ժողովոց չարաց, ի բազմութենէ ոյք գործեն զանօրէնութիւն։

4 Ոյք սրեցին որպէս սուսեր զլեզուս իւրեանց, լարեցին զաղեղունս իւրեանց յիրս դառնութեան,

5 ձգել ի գաղտնիս այնոցիկ ոյք ուղիղ են սրտիւք. յանկարծակի ձգեսցեն ի նոսա եւ մի՛ երկիցեն։

6 Ոյք զօրացուցին յանձինս իւրեանց զբանս չարութեան, խորհեցան թաքուցանել ինձ որոգայթ, եւ ասացին. Ոչ տեսանէ զայս Տէր։

7 Քննեցին զանօրէնութիւն, պարտասեցան ի քննել զքննութիւն։

8 Մատիցէ այր ի խորութիւն սրտի իւրոյ, եւ բարձր եղիցի Աստուած։

9 Նետք տղայոց եղեն վէրք նոցա, տկարացան ի նոսա լեզուք իւրեանց. եւ խռովեսցին ամենեքեան ոյք հային ընդ նոսա։՝՝

10 Երկեաւ ամենայն մարդ եւ պատմեցին զգործս Աստուծոյ, եւ զարարածս նորա ի միտ առին։

11 Ուրախ եղիցի արդար ի Տէր, եւ յուսասցի ի նա. նովաւ գովեսցին ամենեքեան ոյք ուղիղ են սրտիւք։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan