ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 62 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ԿԲ (ԿԳ) 1 Սաղմոս Դաւթի, մինչ էր նա յանապատին Հրէաստանի։ 2 Աստուած, Աստուած իմ, ես առ քեզ առաւօտ առնեմ. ծարաւեաց առ քեզ հոգի իմ, քանիպատի՞կ եւս եւ մարմին իմ, որպէս երկիր անապատ եւ անջուր, 3 ուր ոչ գոյ ի նմա ճանապարհ, այսպէս ի սուրբս երեւեցայց քեզ՝՝, տեսանել ինձ զզօրութիւն քո եւ զփառս քո։ 4 Վասն զի լաւ է ինձ ողորմութիւն քո քան զկեանս իմ, եւ շրթունք իմ գովեսցեն զքեզ։ 5 Այսպէս օրհնեցից զքեզ ի կեանս իմ, եւ յանուն քո համբարձից զձեռս իմ։ 6 Որպէս ի ճարպոյ պարարտութենէ լցցի անձն իմ, շրթամբք ցնծութեան օրհնեսցէ զքեզ բերան իմ։ 7 Զի թէ յիշէի զքեզ յանկողնի իմում, ընդ առաւօտս կանխեալ խօսէի ընդ քեզ։ 8 Զի եղեր իմ օգնական, ի հովանի թեւոց քոց ցնծացայց։ 9 Եկն զկնի քո անձն իմ, եւ զիս ընկալաւ աջ քո։ 10 Եւ նոքա ի նանիր խնդրեցին զանձն իմ, մտցեն ի ներքոյ անդնդոց երկրի. 11 մատնեսցին ի ձեռս սրոյ, եւ բաժինք աղուեսուց եղիցին։ 12 Թագաւոր յուսացաւ ի Տէր, գովեսցին ամենեքեան որ երդնուն նովաւ, խցցին բերանք այնոցիկ ոյք խօսէին զանիրաւութիւն։ |