Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 60 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ Կ (ԿԱ)

1 Ի կատարած ընդ օրհնութիւնս. Սաղմոս Դաւթի։՝՝

2 Լուր, Աստուած, աղօթից իմոց, եւ նայեաց, Տէր, յաղօթս իմ։

3 Ի ծագաց երկրէ կարդացի առ քեզ, մինչ ի վաստակել սրտի իմոյ. ի վիմէ բարձր արարեր զիս, առաջնորդեցեր ինձ.

4 եւ՝՝ իմ եղեր յոյս, եւ աշտարակ հզօր եղեր ինձ յերեսաց թշնամւոյն։

5 Բնակեցայց ես ի յարկս քո յաւիտեան, եւ ծածկեցայց ընդ հովանեաւ թեւոց քոց։

6 Դու, Աստուած, լուար աղօթից իմոց, ետուր ժառանգութիւն՝ ոյք երկնչին յանուանէ քումմէ։

7 Աւուրս յաւուրս յաւելեր թագաւորի, ամաց նորա, աւուրս ազգաց մինչեւ յազգս նորա՝՝։

8 Կայ եւ մնայ յաւիտեան առաջի Աստուծոյ. ողորմութիւն, եւ ճշմարտութիւն ոյք խնդրեսցեն ի նմանէ՝՝։

9 Այսպէս սաղմոս ասացից քեզ յաւիտեանս յաւիտենից, եւ տաց քեզ զաղօթս իմ օր ըստ օրէ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan