Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 59 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԾԹ (Կ)

1 Ի կատարած. զառանցելոց ժամանակաց առ ուսմանէ.

2 ի ժամանակի զի հրձիգ արար նա զՄիջագետս եւ զԱսորեստանն Սոբողայ, եւ ի դարձին հարկանէր Յովաբ զձորն Աղտից յերկոտասան հազարս. արձանագիր. Սաղմոս Դաւթի։

3 Աստուած, մերժեցեր եւ աւերեցեր զմեզ, բարկացար եւ գթասցիս ի մեզ։

4 Շարժեցեր զերկիր եւ խռովեցուցեր զսա, բժշկեա զհարուածս սորա զի սասանեցաւ։

5 Ցուցեր ժողովրդեան քում խստութիւն, եւ ետուր ըմպել մեզ գինի յիմարութեան։

6 Ետուր երկիւղածաց քոց նշան, զի ապրեսցին յերեսաց աղեղան։

7 Որպէս փրկեցան սիրելիք քո, կեցո աջով քո եւ լուր մեզ։

8 Աստուած խօսեցաւ ի սրբութենէ իւրմէ, ցնծացայց, բարձր եղէց, բաժանեցայց զՍիւքէմ, եւ զհովիտսն Յարկաց չափեցից։

9 Իմ է Գաղաադ եւ իմ է Մանասէ, Եփրեմ հզօրիչ գլխոյ իմոյ, Յուդայ թագաւոր իմ, Մովաբ աւազան յուսոյ իմոյ.

10 ՅԵդովմէ ուղղեցից զգնացս իմ, եւ ինձ այլազգիք հնազանդ եղեն՝՝։

11 Ո՞ տարցի զիս ի քաղաք ամուր, կամ ո՞ առաջնորդեսցէ ինձ մինչեւ յԵդովմէ.

12 եթէ ոչ դու, Աստուած, որ մերժեցեր զմեզ, եւ ոչ ելեր, Աստուած, ընդ զօրս մեր։

13 Տուր մեզ օգնութիւն ի նեղութեան, զի ընդունայն է փրկութիւն մարդոյ։

14 Աստուծով արասցուք զօրութիւն, եւ նա արհամարհեսցէ զայնոսիկ որ նեղեն զմեզ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan