Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 58 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԾԸ (ԾԹ)

1 Ի կատարած. Մի՛ ապականեր, Դաւթի արձանագիր, ի ժամանակի զի առաքեաց Սաւուղ պաշարեաց զտուն նորա, զի սպանցէ զնա։

2 Փրկեա զիս ի թշնամեաց իմոց, Աստուած, յայնցանէ որ յարուցեալ են ի վերայ իմ ապրեցո զիս։

3 Փրկեա զիս յայնցանէ ոյք գործեն զանօրէնութիւն, յարանց արիւնահեղաց ապրեցո զիս։

4 Որսալ զանձն իմ կամեցան, եւ հասին ի վերայ իմ հզօրք. ոչ մեղք իմ եւ ոչ յանցանք։

5 Առանց մեղաց ընթացայ եւ ուղիղ եղէ՝՝. զարթիր ընդ առաջ իմ եւ տես։

6 Դու Տէր զօրութեանց, Աստուած Իսրայելի. նայեաց եւ այց արա ամենայն հեթանոսաց, մի՛ ողորմիր ամենեցուն ոյք գործեն զանօրէնութիւն։

7 Դարձցին ընդ երեկոյս, սովեսցին որպէս շունք եւ շրջեսցին զքաղաքաւ։

8 Նոքա ղօղանջեսցեն բերանովք իւրեանց, եւ սուր ի շրթունս նոցա. իսկ արդ ո՞վ լուաւ զայս։

9 Զի դու, Տէր, ծիծաղեսցիս զնոքօք, եւ արհամարհեսցես զամենայն հեթանոսս։

10 Զզօրութիւն իմ առ քեզ պահեցից՝՝, զի Աստուած օգնական իմ է։

11 Աստուած իմ, ողորմութիւն նորա կանխեսցէ առ իս, եւ Աստուած իմ ցուցցէ ինձ ի թշնամիս իմ։

12 Մի՛ սպանաներ զնոսա, զի մի՛ մոռասցին զժողովուրդս քո՝՝. ցրուեա զնոսա զօրութեամբ քով եւ ընկճեա զնոսա, զի դու ես պաշտպան իմ, Տէր։

13 Մեղք բերանոյ նոցա եւ բանք շրթանց նոցա, ընկլցին նոքա յամբարտաւանութեան իւրեանց. յանէծս եւ ի ստութիւն մատնեսցին.

14 ի կատարածի բարկութեան սպառեսցին, եւ մի՛ գտցին. գիտասցեն զի Աստուած տիրէ Յակոբայ, եւ ամենայն ծագաց երկրի։

15 Դարձցին ընդ երեկոյս, սովեսցին որպէս շունք եւ շրջեսցին զքաղաքաւ.

16 նոքա սփռեսցին յուտել, ապա թէ ոչ յագեսցին՝ տրտնջեսցեն։

17 Ես օրհնեցից զօրհնութիւնս Տեառն, ցնծացայց առաւօտուց յողորմութեան քում, զի եղեր իմ պաշտպան

18 եւ տուն ապաւինի, յաւուր նեղութեան իմոյ։

19 Օգնական իմ, քեզ սաղմոս ասացից, Աստուած ապաւէն իմ, Աստուած ողորմութեան իմոյ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan