Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 56 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԾԶ (ԾԷ)

1 Ի կատարած. Մի՛ ապականեր. Դաւթի արձանագիր. ի ժամանակի զի փախուցեալ թաքուցեալ էր նա յերեսաց Սաւուղայ՝ յայրի անդ։

2 Ողորմեա ինձ, Աստուած, ողորմեա ինձ, զի ի քեզ յուսացաւ անձն իմ. ի հովանի թեւոց քոց յուսացայց, մինչեւ անցցէ անօրէնութիւն։

3 Աղաղակեցի առ Աստուած բարձրեալ, առ Աստուած բարերար իմ։

4 Առաքեաց յերկնից եւ կեցոյց զիս, եդ ի նախատինս որ կոխէին զիս. առաքեաց Աստուած զողորմութիւն եւ զճշմարտութիւն իւր.

5 եւ փրկեաց զանձն իմ ի միջոյ գազանաց, զի ննջէի ես խռովեալ՝՝. որդւոց մարդկան ատամունք իւրեանց զէն եւ նետք են, եւ լեզուք նոցա որպէս զսուր սուսերի։

6 Բարձրեալ ես դու յերկինս, Աստուած, եւ յամենայն երկրի են փառք քո։

7 Որոգայթ պատրաստեցին ոտից իմոց, խոնարհ արարին զանձն՝՝ իմ. փորեցին առաջի իմ խորխորատ, եւ անկան ինքեանք ի նոյն։

8 Պատրաստ է սիրտ իմ, Աստուած, պատրաստ է սիրտ իմ օրհնել եւ սաղմոս ասել քեզ փառօք իմովք՝՝։

9 Զարթիք, փառք իմ, զարթիք սաղմոսիւք եւ օրհնութեամբ, եւ ես զարթեայց առաւօտուց։

10 Խոստովան եղէց քեզ ի ժողովուրդս, Տէր, եւ սաղմոս ասացից քեզ յազինս։

11 Մեծ եղեւ մինչեւ յերկինս ողորմութիւն քո, մինչեւ յամպս ճշմարտութիւն քո։

12 Բարձրեալ ես դու յերկինս, Աստուած, եւ յամենայն երկրի են փառք քո։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan