ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 55 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ԾԵ (ԾԶ) 1 Ի կատարած. վասն ժողովրդեանն, որ ի սրբոյն հեռացեալ էին. ի ժամանակի զի կալան զնա այլազգիքն ի Գէթ. յարձանագիր. Սաղմոս Դաւթի։՝՝ 2 Ողորմեա ինձ, Աստուած, զի կոխեաց զիս մարդ, զօրհանապազ պատերազմունք նեղեցին զիս։ 3 Կոխեցին զիս թշնամիք իմ զօրհանապազ, եւ բազում եղեն ոյք մարտնչէին ընդ իս ի բարձանց։ 4 Ի տուէ ես ոչ երկեայց, զի ի Տէր յուսացայ. 5 Աստուծով գովեցից զբանս իմ՝՝. յԱստուած յուսացայ եւ ոչ երկեայց զի՞ արասցէ ինձ մարդ։ 6 Զօրհանապազ զբանս իմ անարգեցին, զինէն էին խորհուրդք նոցա ի չարութիւն։ 7 Պանդուխտք եղիցին եւ թաքթաքունք շրջեսցին՝՝. նոքա գարշապարի իմում սպասեսցեն՝ որպէս եւ սպասէին անձին իմոյ։ 8 Որպէս առ ոչնչէ մերժեսցես զնոսա՝՝. բարկութեամբ զժողովուրդս հնազանդեցուսցես, Աստուած։ 9 Զկեանս իմ պատմեցից քեզ. եդից զարտասուս իմ առաջի քո որպէս խոստացար դու ինձ։՝՝ 10 Դարձցին թշնամիք իմ յետս իւրեանց, յաւուր յորում կարդացից առ քեզ. ահա ծանեայ զի Աստուած իմ ես դու։ ԶԱստուած օրհնեցից ի բանս իմ, եւ զՏէր գովեցից ի խօսս իմ՝՝. 11 յԱստուած յուսացայ եւ ոչ երկեայց, զի՞ արասցէ ինձ մարդ։ 12 Յինէն են ուխտք իմ, զոր տաց քեզ, Աստուած, օրհնութեամբ։՝՝ 13 Փրկեցեր զանձն իմ ի մահուանէ, զաչս իմ յարտասուաց, եւ զոտս իմ ի գայթակղութենէ. հաճոյ եղէց առաջի Տեառն յերկրին կենդանեաց՝՝։ |