Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 52 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԾԲ (ԾԳ)
Ի կատարած. վասն Մաղաղեթայ. իմաստութիւն՝՝ Դաւթի։

1 Ասաց անզգամն ի սրտի իւրում թէ՝ Ոչ գոյ Աստուած.

2 ապականեցան եւ պղծեցան յանօրէնութեան իւրեանց, եւ ոչ ոք է որ առնէ զքաղցրութիւն։

3 Աստուած յերկնից նայեցաւ յամենայն որդիս մարդկան, տեսանել թէ իցէ՛ ոք իմաստուն որ խնդրիցէ զԱստուած։

4 Ամենեքեան խոտորեցան ի միասին, եւ անպիտանացան. ոչ ոք է որ առնէ զբարի, եւ չէ ոք մինչեւ ի մի։

5 Ո՞րպէս ոչ ծանիցեն ամենեքեան, որ գործեն զանօրէնութիւն. ոյք ուտէին զժողովուրդ իմ որպէս կերակուր հացի, եւ առ Աստուած ոչ կարդացին։

6 Անդ երկիցեն զերկեւղ ուր ոչ իցէ երկեւղ. զի Աստուած ցրուեսցէ զոսկերս մարդահաճոյից. ամաչեսցեն եւ յամօթ լիցին, զի Աստուած անարգեաց զնոսա։

7 Ո՜ տացէ ի Սիոնէ զփրկութիւն Իսրայելի. ի դարձուցանել Տեառն զգերութիւն ժողովրդեան իւրոյ, ցնծասցէ Յակոբ եւ ուրախ եղիցի Իսրայէլ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan