Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 51 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԾԱ (ԾԲ)

1 Ի կատարած. Սաղմոս՝՝ Դաւթի.

2 ի ժամանակի զի եկն Դովեկ Եդովմայեցի պատմեաց Սաւուղի, թէ՝ Ահաւասիկ Դաւիթ ի տան Աքիմելիքայ է։

3 Զի՞ պարծի ի չարութեան, հզօր, զանօրէնութիւն.

4 զօրհանապազ զանիրաւութիւն՝՝ խորհեցաւ ի լեզուի իւրում, որպէս ածելի սուր սրեաց զնենգութիւն։

5 Սիրեաց զչարութիւն քան զբարութիւն. զանօրէնութիւն քան զխօսս արդարութեան։

6 Սիրեաց նա զամենայն խօսս կործանման, եւ զլեզուս նենգաւորս։

7 Վասն այսորիկ Աստուած կործանեսցէ զնա ի սպառ, խլեսցէ եւ հանցէ զնա ի յարկաց իւրոց եւ զարմատս նորա յերկրէն կենդանեաց։

8 Տեսցեն արդարք եւ երկիցեն, զնովաւ ծիծաղեսցին եւ ասասցեն.

9 Այս այր է որ ոչ արար զԱստուած իւր օգնական, այլ յուսացաւ սա ի բազում մեծութիւն իւր, եւ զօրացաւ ի նանրութեան իւրում։

10 Այլ ես որպէս ձիթենի պտղալից ի տան Աստուծոյ. յուսացայ յողորմութիւն Աստուծոյ յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից։

11 Խոստովան եղէց քեզ յաւիտեան զի արարեր, եւ համբերից անուան քում, զի քաղցր է առաջի սրբոց քոց։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan