Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 50 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ Ծ (ԾԱ)

1 Ի կատարած. Սաղմոս Դաւթի,

2 ի ժամանակի իբրեւ եկն առ նա Նաթան մարգարէ, յորժամ մտեալ էր նա առ Բերսաբէէ։

3 Ողորմեա ինձ, Աստուած, ըստ մեծի ողորմութեան քում, ըստ բազում գթութեան քում քաւեա զանօրէնութիւնս իմ,

4 առաւել լուա զիս յանօրէնութենէ իմմէ, եւ ի մեղաց իմոց սուրբ արա զիս։

5 Զանօրէնութիւնս իմ ես ինձէն գիտեմ, եւ մեղք իմ առաջի իմ են յամենայն ժամ։

6 Քեզ միայն մեղայ, Տէր, եւ չար առաջի քո արարի. որպէս արդար եղիցես ի բանս քո, եւ յաղթօղ ի դատել քեզ։

7 Անօրէնութեամբ յղացաւ, եւ ի մեղս ծնաւ զիս մայր իմ։

8 Դու, Տէր, զճշմարտութիւն սիրեցեր, զանյայտս՝՝ եւ զծածկեալս իմաստութեամբ քով յայտնեցեր ինձ։

9 Ցօղեա յիս մշտկաւ եւ սուրբ եղէց, լուա եւ քան զձիւն սպիտակ եղէց։

10 Լսելի արա ինձ զցնծութիւն եւ զուրախութիւն, եւ ցնծասցեն ոսկերք իմ տառապեալք։

11 Դարձո զերեսս քո ի մեղաց իմոց, եւ զամենայն անօրէնութիւնս իմ քաւեա յինէն։

12 Սիրտ սուրբ հաստեա յիս, Աստուած, եւ հոգի ուղիղ նորոգեա ի փորի իմում։

13 Մի՛ ընկենուր զիս, Տէր յերեսաց քոց, եւ զՀոգի Սուրբ քո մի՛ հաներ յինէն։

14 Տուր ինձ ցնծութիւն փրկութեան քո, եւ հոգւով պետութեան քո՝՝ հաստատեա զիս։

15 Ուսուցից անօրինաց զճանապահս քո, եւ ամպարիշտք առ քեզ դարձցին։

16 Փրկեա զիս յարենէ, Աստուած, Աստուած փրկութեան իմոյ. ցնծասցէ լեզու իմ յարդարութեան քում։

17 Տէր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս քո։

18 Թէ կամեցեալ էիր պատարագս՝ մատուցանէաք, բայց դու ընդ ողջակէզս իսկ ոչ հաճեցար։

19 Պատարագ Աստուծոյ՝ հոգի խոնարհ. զսիրտ սուրբ եւ զհոգի խոնարհ Աստուած ոչ արհամարհէ։

20 Բարի արա, Տէր, կամօք քովք Սիոնի, եւ շինեսցին պարիսպք Երուսաղեմի։

21 Յայնժամ հաճեսցիս ընդ պատարագս արդարութեան, ուխտից պատարագս՝՝ հանցեն ի սեղան քո զուարակս։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan