Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 5 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ Ե

1 Ի կատարած վասն վիճակելոցն՝՝. Սաղմոս Դաւթի։

2 Բանից իմոց ունկն դիր, Տէր, եւ ի միտ առ զաղաղակ իմ։

3 Նայեաց ի ձայն աղօթից իմոց, Թագաւոր իմ եւ Աստուած իմ։

4 Ես զքեզ աղաչեմ, Տէր, ընդ առաւօտս լուիցես ձայնի իմում. ընդ առաւօտս պատրաստ եղէց յանդիման լինել առ քեզ։

5 Ոչ թէ դու Աստուած կամիս զանօրէնութիւն, եւ ոչ բնակեն առ քեզ չարք։

6 Մի՛ անօրէնք բնակեսցեն առաջի աչաց քոց. ատեցեր զայնոսիկ ոյք գործեն զանօրէնութիւն.

7 կորուսանես զամենեսեան ոյք խօսին սուտ, զայր արիւնահեղ եւ զնենգաւոր պիղծ առնես դու, Տէր։

8 Այլ ես ըստ բազում ողորմութեան քում մտից ի տուն քո, եւ երկիր պագից ի տաճար սուրբ քո երկիւղիւ քո։

9 Տէր, առաջնորդեա ինձ յարդարութեան քում, վասն թշնամեաց իմոց. ուղիղ արա առաջի իմ զճանապարհս քո։

10 Զի ոչ գոյ ի բերանս նոցա ճշմարտութիւն, եւ սիրտք նոցա նանրեալք են. որպէս գերեզման բաց է կոկորդ նոցա, լեզուօք իւրեանց նենգաւորք եղեն։

11 Դատեա զնոսա, Աստուած, զի անկցին ի խորհրդոց իւրեանց. ըստ բազում ամպարշտութեան նոցա մերժեա զնոսա, զի դառնացուցին զքեզ։

12 Ուրախ լիցին ամենեքեան ոյք յուսացեալ են ի քեզ, յաւիտեան ցնծասցեն, եւ բնակեսցես դու ի նոսա. պարծեսցին ի քեզ սիրելիք անուան քո։՝՝

13 Զի օրհնեսցես դու զարդարն. Տէր, որպէս զինու հաճութեամբ քով պսակեցեր զնոսա։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan