Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 48 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԽԸ (ԽԹ)

1 Ի կատարած. Սաղմոս որդւոցն Կորխայ։

2 Լուարուք զայս, ամենայն ազգք, ունկնդիր լերուք ամենեքեան ոյք բնակեալ էք յաշխարհի։

3 Ծնունդք երկրի եւ որդիք մարդկան՝՝, ի միասին մեծամեծք եւ տնանկք։

4 Բերան իմ խօսեսցի զիմաստութիւն, եւ խորհուրդ սրտի իմոյ զհանճար։

5 Խոնարհեցուցից յառակումն զունկն իմ, բացից զառակս օրհնութեան ի սկզբանէ՝՝։

6 Ընդէ՞ր բնաւ երկնչիմ ես յաւուր չարի. զի անօրէնութիւնք գնացից իմոց շուրջ եղեն զինեւ։

7 Յուսացեալքն ի զօրութիւն իւրեանց, ի բազմութիւն մեծութեան իւրեանց պարծեսցին։

8 Եղբայր ոչ փրկէ, եւ ոչ փրկէ մարդ եւ ոչ տայ Աստուծոյ փրկանս,

9 եւ ոչ զգինս փրկանաց անձին իւրոյ։

10 Վաստակեա յաւիտեան, եւ կեցցես մինչ ի սպառ, եւ ոչ տեսցես զապականութիւն։

11 Յորժամ տեսցես՝՝ թէ իմաստունք մեռանին, ի միասին անզգամք եւ անմիտք կորիցեն, եւ թողցեն օտարաց զմեծութիւն իւրեանց։

12 Գերեզմանք նոցա տունք նոցա եղիցին յաւիտեան, եւ յարկք նոցա ազգէ մինչեւ յազգ, եւ կարդասցին անուանք նոցա ի հողս իւրեանց։

13 Մարդ ի պատուի էր եւ ոչ իմացաւ, հաւասարեաց անասնոց անբանից եւ նմանեաց նոցա։

14 Այս ճանապարհ է գայթակղութեան նոցա նոցին. յետ այսորիկ բերանօք իւրեանց հաճեսցին։՝՝

15 Որպէս խաշն ի դժոխս մատնեսցին, եւ մահ հովուեսցէ զնոսա, եւ տիրեսցեն նոցա ուղիղք ընդ առաւօտս. օգնութիւնք նոցա մաշեսցին ի դժոխս, եւ ի փառաց իւրեանց անկցին։

16 Բայց սակայն Աստուած փրկեսցէ զանձն իմ ի ձեռաց դժոխոց, յորժամ ընդունին զիս։

17 Մի՛ երկնչիր յորժամ մեծանայ մարդ, եւ յորժամ բազում լինին փառք տան նորա.

18 զի ոչ թէ ի մեռանել իւրում առցէ ընդ իւր զամենայն, եւ ոչ թէ իջցեն փառք տան նորա ընդ նմա։

19 Այլ անձն նորա ի կեանս իւրում օրհնեսցի, խոստովան եղիցի քեզ՝ յորժամ բարի արասցես դու նմա։

20 Մտցէ նա մինչեւ յազգ հարց իւրոց, մինչեւ յաւիտեան լոյս մի՛ տեսցէ։

21 Մարդ ի պատուի էր եւ ոչ իմացաւ, հաւասարեաց անասնոց անբանից եւ նմանեաց նոցա՝՝։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan