Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 47 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԽԷ (ԽԸ)

1 Սաղմոս օրհնութեան որդւոցն Կորխայ. երկրորդ շաբաթու։՝՝

2 Մեծ է Տէր եւ օրհնեալ է յոյժ՝ ի քաղաք Աստուծոյ մերոյ, ի լեառն սուրբ նորա։

3 Հաստարմատ ցնծասցէ ցնծութեամբ ամենայն երկիր, լերինք Սիոնի, կողմանք՝՝ հիւսիսոյ, քաղաք Թագաւորի մեծի։

4 Աստուած ի տաճարի իւրում յայտնի, ի ժամանակի որպէս օգնական լինէր նոցա։՝՝

5 Ահաւասիկ թագաւորութիւնք երկրի ժողովեցան, եւ անցին ի միասին։

6 Ինքեանք տեսին այսպէս եւ զարմացան, խռովեցան, սասանեցան։

7 Եւ դողումն կալաւ զնոսա անդ. երկունք որպէս ի ծննդեան։

8 Ի հողմ սաստիկ փշրեսցես զնաւս ի Թարսիս՝՝։

9 Որպէս լուաք՝ սոյնպէս եւ տեսաք, ի քաղաք Տեառն զօրութեանց՝ ի քաղաք Աստուծոյ մերոյ. Աստուած հիմունս արկ նմա յաւիտեան։

10 Ընկալաք, Աստուած, զողորմութիւն քո ի մէջ ժողովրդեան քո։

11 Ըստ անուան քում, Աստուած, սոյնպէս եւ օրհնութիւն քո ընդ ամենայն տիեզերս, եւ արդարութեամբ լի է աջ քո։

12 Ուրախ եղիցի լեառն Սիոն, եւ ցնծասցեն դստերք Յուդայ, վասն իրաւանց քոց, Տէր։

13 Շրջեցարուք զՍիովնիւ, պաշարեցէք զնա, եւ պատեցէք զաշտարակս նորա։

14 Դիք զսիրտս ձեր ի վերայ զօրութեանց նորա, բաժանեցէք զամուրս՝՝ նորա, զի պատմել կարասջիք յազգ յայլ։

15 Սա է Աստուած, Աստուած մեր յաւիտեանս յաւիտենից, եւ սա հովուեսցէ զմեզ մինչեւ յաւիտեան։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan