Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 42 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԽԲ (ԽԳ)
Սաղմոս Դաւթի։՝՝

1 Դատ արա ինձ, Աստուած, եւ իրաւ արա ինձ ի դատաստանի իմում. յազգէ, որ ոչ է սուրբ, ի մարդոյ մեղաւորէ նենգաւորէ փրկեա զիս։

2 Դու, Աստուած, հզօրիչ իմ ես, ընդէ՞ր մոռացար զիս, ընդէ՞ր տրտում գնամ ես ի նեղել թշնամւոյ իմոյ։

3 Առաքեա, Տէր, զլոյս քո եւ զճշմարտութիւն քո, զի առաջնորդեսցեն ինձ, եւ հանցեն զիս ի լեառն սուրբ եւ ի յարկս քո։

4 Մտից առաջի սեղանոյ Աստուծոյ, առ Աստուած որ ուրախ առնէ զմանկութիւն իմ՝՝ խոստովան եղէց քեզ օրհնութեամբ, Աստուած, Աստուած իմ։

5 Արդ ընդէ՞ր տրտում ես, անձն իմ, կամ ընդէ՞ր խռովես զիս. յուսա առ Աստուած, խոստովանեա նմա՝՝, փրկիչ երեսաց իմոց Աստուած է։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan