Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 41 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԽԱ (ԽԲ)

1 Ի կատարած. իմաստութիւն որդւոցն Կորխայ։

2 Որպէս փափաքէ եղջերու յաղբերս ջուրց, այնպէս փափաքէ անձն իմ առ քեզ, Աստուած։

3 Ծարաւի է անձն իմ առ քեզ, Աստուած հզօր եւ՝՝ կենդանի. ե՞րբ եկից երեւեցայց երեսացդ Աստուծոյ։

4 Եղեն ինձ արտասուք իմ կերակուր ի տուէ եւ ի գիշերի, եւ այն զի ասէին ցիս զօրհանապազ թէ՝ Ո՞ւր է Աստուած քո։

5 Զայս որպէս յիշէի՝ տառապէր յիս անձն իմ. քաջալերէի զի մտից ընդ յարկաւ սքանչելեաց տանն՝՝ Աստուծոյ. ի ձայն ցնծութեան խոստովանութեան, եւ ի ձայն բարեկենդանութեան։

6 Արդ ընդէ՞ր տրտում ես, անձն իմ, կամ ընդէ՞ր խռովես զիս. յուսա առ Աստուած, խոստովանեա նմա, փրկիչ երեսաց իմոց Աստուած է։

7 Անձն իմ յոյժ խռովեցաւ՝՝, վասն այսորիկ յիշեցի զքեզ յերկրէն Յորդանանու, ի Հերմոնէ, ի լեռնէ Փոքուէ։

8 Խորք ի խորոց կարդացին առ քեզ, ի ձայն սահանաց քոց. ամենայն զբօսանք քո եւ ալիք քո անցին ի վերայ իմ։

9 Ի տուէ պատուիրեաց Տէր զողորմութիւն իւր, գիշերի զօրհնութիւն նոր. եւ աղօթք իմ առ Աստուած վասն կենաց իմոց։

10 Ասացի Աստուծոյ. Ընդունելի իմ ես. ընդէ՞ր մերժեցեր զիս, ընդէ՞ր տրտում գնամ ես ի նեղել թշնամւոյ իմոյ։

11 Ի փշրել ոսկերաց իմոց նախատեցին զիս թշնամիք իմ, յասել ցիս զօրհանապազ թէ՝ Ո՞ւր է Աստուած քո։

12 Արդ ընդէ՞ր տրտում ես, անձն իմ, կամ ընդէ՞ր խռովես զիս. յուսա առ Աստուած, խոստովանեա նմա՝՝, փրկիչ երեսաց իմոց Աստուած է։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan