Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 4 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ Դ

1 Ի կատարած օրհնութեան՝՝. Սաղմոս Դաւթի։

2 Ի կարդալ իմում լուար ինձ, Աստուած, ըստ արդարութեան՝՝. ի նեղութեան ինձ անդորր արարեր. ողորմեա ինձ եւ լուր աղօթից իմոց։

3 Որդիք մարդկան, մինչեւ յե՞րբ էք խստասիրտք՝՝, ընդէ՞ր սիրէք զնանրութիւն, եւ խնդրէք զստութիւն։

4 Ծաներուք զի սքանչելիս արար Տէր սրբոյ իւրում. եւ Տէր լուիցէ ինձ ի կարդալ իմում առ նա։

5 Բարկանայք՝ եւ մի՛ մեղանչէք. զոր ինչ ասէք ի սիրտս ձեր յանկողինս ձեր՝ զղջացարուք։

6 Մատուցէք պատարագս արդարութեան, եւ յուսացարուք ի Տէր։

7 Բազումք ասէին թէ՝ Ո՛ ցուցցէ մեզ զբարութիւն. նշանեցաւ առ մեզ լոյս երեսաց քոց,

8 եւ ետուր ուրախութիւն սրտից մերոց. ի պտղոյ ցորենոյ, գինւոյ եւ ձիթոյ իւրեանց լցուցեր զնոսա։

9 Խաղաղութեամբ յայս եւ ի սոյն ննջեսցուք եւ զարթիցուք.

10 զի դու, Տէր, միայն առանձին յուսով քով բնակեցուցեր զմեզ։՝՝

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan