ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 39 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ԼԹ (Խ) 1 Ի կատարած. Սաղմոս Դաւթի։ 2 Համբերելով համբերի Տեառն, եւ նայեցաւ առ իս, եւ լուաւ աղօթից իմոց։ 3 Եհան զիս ի գբոյ տառապանաց, ի կաւոյ եւ ի տղմոյ. հաստատեաց ի վերայ վիմի զոտս իմ, եւ ուղղեաց զգնացս իմ։ 4 Արկ ի բերան իմ օրհնութիւն նոր, զօրհնութիւն Տեառն Աստուծոյ մերոյ։ 5 Տեսցեն բազումք եւ երկիցեն եւ յուսասցին ի Տէր. երանեալ է այր որոյ անուն Տեառն յոյս է նորա՝՝. ոչ հայեցաւ նա ի նանրութիւն, եւ ոչ ի մոլութիւն սուտ։ 6 Բազում արարեր դու, Տէր Աստուած իմ, զսքանչելիս քո, եւ խորհրդոց քոց ոչ ոք է որ նմանի քեզ. պատմեցի եւ խօսեցայ՝ եւ բազում եղեն՝՝ քան զթիւ։ 7 Ընդ զոհս եւ ընդ պատարագս ոչ հաճեցար, լսելիս հաստատեցեր ինձ. զողջակէզս եւ զվասն մեղացն ոչ խնդրեցեր։ 8 Յայնժամ ասացի թէ՝ Ահաւասիկ գամ ես, ի գլուխս գրոց գրեալ է վասն իմ, 9 առնել զկամս քո, Աստուած իմ, կամեցայ, եւ զօրէնս քո ի մէջ որովայնի իմոյ։ 10 Աւետարանեցից զարդարութիւնս քո յեկեղեցիս մեծս. ահա զշրթունս իմ ոչ արգելից ի քէն. Տէր, դու գիտացեր։ 11 Զի զարդարութիւնս քո ոչ ծածկեցի ի սրտի իմում, զճշմարտութիւն քո եւ զփրկութիւն քո. ասացի եւ ոչ թաքուցի զողորմութիւնս քո, եւ ճշմարտութիւնս քո ի ժողովրդենէ մեծէ։ 12 Այլ դու, Տէր, մի՛ հեռի առներ զգթութիւնս քո յինէն. զի ողորմութիւն քո եւ ճշմարտութիւն քո յամենայն ժամ ընկալցի զիս։ 13 Շուրջ եղեն զինեւ չարք որոց ոչ էր նոցա թիւ, հասին ինձ անօրէնութիւնք իմ, եւ ես ոչ կարացի տեսանել. բազում եղեն քան զհեր գլխոյ իմոյ, եւ սիրտ իմ եթող զիս։ 14 Կամեաց, Տէր, փրկել զիս, եւ, Տէր, յօգնել ինձ նայեաց։ 15 Ամաչեսցեն եւ յամօթ լիցին ոյք խնդրէին զանձն իմ բառնալ զսա. դարձցին յետս եւ ամաչեսցեն որ խնդրէին ինձ չար։ 16 Կրեսցեն զամօթ առ ժամայն վաղվաղակի, որ ասէին ինձ Վաշ վաշ։ 17 Ցնծասցեն եւ ուրախ լիցին ի քեզ, ամենեքեան որ խնդրեն զքեզ, Տէր. ասասցեն յամենայն ժամ. Մեծ է Աստուած՝՝, եւ ոյք սիրեն զփրկութիւն քո։ 18 Ես աղքատ եւ տնանկ եմ, Աստուած, խորհեա զիս. օգնական եւ պաշտպան իմ ես, եւ դու, Աստուած իմ, մի՛ յամենար։ |