ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 38 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ԼԸ (ԼԹ) 1 Ի կատարած, Իդիթումայ՝՝. Սաղմոս Դաւթի։ 2 Ասացի թէ՝ Պահեցից զճանապարհս իմ, զի մի՛ մեղայց լեզուաւ իմով. եդի պահապան բերանոյ իմոյ՝ ի հակառակել մեղաւորին առաջի իմ։ 3 Խուլ եղէ եւ խոնարհեցայ՝՝, լռեցի ի բարութենէ եւ ցաւք իմ նորոգեցան յիս։ 4 Ջեռաւ սիրտ իմ ի փորի իմում, եւ ի խորհուրդս իմ վառեցաւ հուր։ 5 Խօսեցայ լեզուաւ իմով եւ ասացի. Ցոյց ինձ, Տէր, զկատարած իմ եւ զթիւ աւուրց իմոց քանիօ՛ն է, զի գիտացից թէ ո՛րչափ ինչ պակասեալ է յինէն։ 6 Ահա չափով եդիր զաւուրս իմ, եւ կար զօրութեան իմոյ որպէս ոչ ինչ է առաջի իմ. սակայն ամենեւին ընդունայն է ամենայն մարդ մսեղի։՝՝ 7 Ապաքէն որպէս ի պատկերի շրջի մարդ, սակայն ի զուր խռովի, գանձէ եւ ոչ գիտէ ում ժողովէ։ 8 Իսկ արդ՝ ո՞վ է համբերութիւն իմ՝ թէ ոչ դու, Տէր, կամ կար զօրութեան իմոյ՝ թէ ոչ ի քէն։՝՝ 9 Յամենայն անօրէնութենէ իմմէ փրկեցեր զիս, եւ նախատինս անզգամաց արարեր զիս։ 10 Լուռ եղէ եւ ոչ բացի զբերան իմ, զի դու արարեր։ 11 Ի բաց արա յինէն զտանջանս իմ, զի ի զօրութենէ ձեռին քո ես պակասեցայ։ 12 Կշտամբութեամբ վասն մեղաց խրատեցեր զմարդ, մաշեցեր որպէս սարդիոստայն զանձն՝՝ նորա. սակայն ընդունայն է ամենայն մարդ։ Հանգիստ։ 13 Լուր, Տէր, աղօթից իմոց, ունկն դիր խնդրուածաց իմոց. արտասուաց իմոց մի՛ լռեր. պանդուխտ եմ ես առաջի քո, նժդեհ եւ անցաւոր որպէս ամենայն հարք իմ։ 14 Թոյլ արա ինձ զի հանգեայց մինչչեւ երթեալ իցեմ, ուստի ոչ եւս գտանիցիմ։ |