Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 35 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԼԵ (ԼԶ)

1 Ի կատարած. ծառայի Տեառն, Սաղմոս Դաւթի։

2 Ասէ անօրէնն՝ ի մեղանչել ընդ միտս իւր՝՝. թէ՝ Չիք երկեւղ Աստուծոյ առաջի աչաց նորա։

3 Նենգեաց առաջի նորա գտանել զանօրէնութիւն, եւ ատել զնա։՝՝

4 Բանք բերանոյ նորա՝ անօրէնութիւն եւ նենգութիւն են. ոչ կամեցաւ նա իմանալ զբարի։

5 Զանօրէնութիւն խորհեցաւ յանկողնի իւրում. եկաց նա յամենայն ճանապարհ որ ոչ է բարի, եւ ի չարէ նա ոչ ձանձրացաւ։

6 Տէր, յերկինս է ողորմութիւն քո, ճշմարտութիւն քո մինչեւ յամպս։

7 Արդարութիւն քո որպէս լերինք, Աստուած՝՝, իրաւունք քո որպէս խորս բազումս. զմարդիկ եւ զանասուն կեցուցանես դու, Տէր։

8 Որպէս զի՜ բազում արարեր զողորմութիւն քո, Աստուած, այլ որդիք մարդկան ի հովանի թեւոց քոց յուսասցին։

9 Արբեսցին նոքա ի պարարտութենէ տան քո, եւ զուղխս փափկութեան քո տացես ըմպել նոցա։

10 Ի քէն է, Տէր աղբեւր կենաց, եւ լուսով երեսաց քոց՝՝ տեսանեմք զլոյս։

11 Ծագեա զողորմութիւնս քո ոյք ճանաչեն զքեզ, զարդարութիւնս քո որ ուղիղ են սրտիւք։

12 Մի՛ եկեսցէ ի վերայ մեր ոտն ամբարտաւանից, եւ ձեռք մեղաւորաց մի՛ դողացուսցեն զմեզ։

13 Անդ անկցին ամենեքեան ոյք գործեն զանօրէնութիւն, մերժեսցին եւ այլ մի՛ կարասցեն հաստատել։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan