ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 31 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ԼԱ (ԼԲ) Իմաստութեան Սաղմոս ի Դաւթի։ 1 Երանի՛ ում թողութիւն եղեւ մեղաց, եւ ծածկեցան ամենայն յանցանք նորա։ 2 Երանի՛ առն՝ որում ոչ համարեսցի Տէր զմեղս նորա, եւ ոչ գոյ նենգութիւն ի բերան նորա։ 3 Լռեցի ես եւ մաշեցան ամենայն ոսկերք իմ առ աղաղակել ինձ առ Տէր՝՝ զօրհանապազ։ 4 Ի տուէ եւ ի գիշերի ծանրացաւ ձեռն քո ի վերայ իմ, դարձայ ի թշուառութիւն զի հարան յիս փուշք՝՝։ Հանգիստ։ 5 Զմեղս իմ ցուցից քեզ, եւ զանօրէնութիւնս իմ ոչ ծածկեցից ի քէն. ասացի թէ՝ Պատմեցից ինձէն զմեղս իմ՝՝, եւ դու թողցես զամենայն ամպարշտութիւնս մեղաց իմոց։ Հանգիստ։ 6 Վասն այսորիկ յաղօթս կացցեն առ քեզ ամենայն սուրբք ի ժամ ընդունելի. բայց միայն ի ջուրցն հեղեղաց բազմաց, որ առ նոսա ինչ ոչ մերձեսցի՝՝։ 7 Դու ես ապաւէն իմ ի նեղութենէ յայսմանէ, որ շուրջ եղեն զինեւ. ցնծութիւն իմ. փրկեա զիս յայնցանէ՝ որ պաշարեցին զիս։՝՝ 8 Իմաստուն արարից զքեզ եւ խելամուտ ի ճանապարհ յոր եւ գնասցես, եւ հաստատեցից ի վերայ քո զաչս իմ։ 9 Մի՛ լինիք որպէս զձիս եւ զջորիս զի ոչ գոյ ի նոսա իմաստութիւն. ի սանձս եւ ի դանդանաւանդս ճմլեսցես զկզակս նոցա, որ առ քեզ ինչ ոչ մերձեսցին։ 10 Բազում տանջանք են մեղաւորաց, բայց ոյք յուսան ի Տէր՝ ողորմութիւն Տեառն շուրջ եղիցի զնոքօք։ 11 Ուրախ եղերուք եւ ցնծացէք, արդարք, ի Տէր. պարծեցարուք ամենեքեան ոյք ուղիղ էք սրտիւք։ |