Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ Գ

1 Սաղմոս Դաւթի. ի ժամանակի զի փախուցեալ էր նա յերեսաց Աբիսողոմայ որդւոյ իւրոյ։

2 Տէր, զի՜ բազում եղեն նեղիչք իմ. բազումք յարեան ի վերայ իմ։

3 Բազումք ասէին զանձնէ իմմէ, թէ՝ Չիք փրկութիւն սորա առ Աստուած իւր։

4 Այլ դու, Տէր, օգնական իմ ես, փառք իմ եւ բարձրացուցիչ գլխոյ իմոյ։

5 Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, եւ լուաւ ինձ ի լեռնէ սրբոյ իւրմէ։

6 Ես ննջեցի եւ ի քուն եղէ, զարթեայ եւ Տէր ընդունելի իմ է՝՝։

7 Ոչ երկեայց ես ի բիւրուց զօրաց նոցա, ոյք շուրջանակի պատեալ պաշարեալ պահէին զիս։

8 Արի, Տէր, եւ փրկեա զիս, Աստուած իմ. զի դու հարեր զամենեսեան ոյք էին ընդ իս թշնամութեամբ ի տարապարտուց, եւ զատամունս մեղաւորաց փշրեսցես։

9 Տեառն է փրկութիւն. ի վերայ ժողովրդեան քո օրհնութիւն քո։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan