Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 28 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԻԸ (ԻԹ)
Սաղմոս Դաւթի։

1 Մատուցէք Տեառն, որդիք Աստուծոյ, մատուցէք Տեառն զորդիս խոյոց՝՝. մատուցէք Տեառն զփառս եւ զպատիւ։

2 Մատուցէք Տեառն զփառս անուան նորա. եւ երկիր պագէք Տեառն ի սրահ սրբութեան նորա՝՝։

3 Ձայն Տեառն ի վերայ ջուրց, եւ Աստուած փառաց որոտաց, եւ Տէր ինքն ի վերայ ջուրց բազմաց։

4 Ձայն Տեառն զօրութեամբ, եւ ձայն Տեառն մեծ վայելչութեամբ։

5 Ձայն Տեառն փշրէ զմայրս, եւ մանրէ Տէր զմայրսն Լիբանանու։

6 Մանրեսցէ զնոսա որպէս զմատաղատունկն Լիբանանու, որ սիրելին է որպէս զորդիս միեղջերւոյ՝՝։

7 Ձայն Տեառն հատանէ զբոց ի հրոյ։

8 Ձայն Տեառն շարժէ զանապատն, եւ խռովեցուցանէ Տէր զանապատն Կադէս։

9 Ձայն Տեառն հաստատէ զեղջերուս՝՝, եւ յայտնի առնէ զանտառս. ի տաճարի նորա ամենեքեան ասասցեն զփառս նորա։

10 Տէր զջրհեղեղս զնստուցանէ եւ ցածուցանէ՝՝, թագաւորեսցէ Տէր յաւիտեան։

11 Տէր զօրութիւն ժողովրդեան իւրոյ տացէ, եւ օրհնեսցէ զժողովուրդ իւր ի խաղաղութիւն։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan