Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 27 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԻԷ (ԻԸ)
Սաղմոս Դաւթի։

1 Առ քեզ, Տէր, կարդացի. Աստուած իմ, մի՛ լռեր յինէն. մի՛ երբեք լռեսցես յինէն, զի մի՛ նմանիցիմ այնոցիկ ոյք իջանեն ի գուբ։

2 Լուր, Տէր, ձայնի խնդրուածոց իմոց յաղաչել ինձ առ քեզ, ի համբառնալ ձեռաց իմոց ի տաճար սուրբ քո։

3 Մի՛ համարիր ընդ ամպարիշտս զանձն իմ, եւ մի՛ ընդ այնոսիկ ոյք գործեն զանօրէնութիւն՝ կորուսաներ զիս. ոյք խօսէին զխաղաղութիւն ընդ ընկերս իւրեանց, եւ չարութիւն է ի սիրտս նոցա։

4 Տուր նոցա, Տէր, ըստ գործոց նոցա, ըստ անօրէնութեան գնացից նոցա հատո նոցա. ըստ գործոց ձեռաց նոցա հատո նոցա՝ զհատուցումն նոցա նոցին։

5 Ոչ իմացան նոքա զգործս Տեառն, եւ ոչ ի գործս ձեռաց նորա հայեցան. կործանեսցես զնոսա եւ այլ մի՛ շինեսցին։

6 Օրհնեալ է Տէր զի լուաւ ձայնի աղօթից իմոց։

7 Տէր օգնական իմ եւ պաշտպան իմ. ի նա յուսացաւ սիրտ իմ, օգտեցաւ եւ զուարճացաւ մարմին իմ. եւ ես կամօք իմովք խոստովան եղէց նմա։

8 Տէր զօրութիւն ժողովրդեան իւրոյ, ապաւէն փրկութեան օծելոյ իւրոյ։

9 Փրկեա զժողովուրդս քո, եւ օրհնեա զժառանգութիւնս քո, հովուեա եւ բարձրացո զնոսա մինչեւ յաւիտեան։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan