ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 26 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ԻԶ (ԻԷ) Սաղմոս Դաւթի, մինչչեւ օծեալ էր։՝՝ 1 Տէր լոյս իմ եւ կեանք իմ, ես յումմէ՞ երկեայց. Տէր ապաւէն կենաց իմոց, ես յումմէ՞ դողացայց։ 2 Ի մերձենալ առ իս չարաց ուտել զմարմին իմ, նեղիչք իմ եւ թշնամիք իմ նոքա տկարացան եւ անկան։ 3 Թէ պատրաստեսցի ի վերայ իմ պատերազմ, ոչ երկիցէ սիրտ իմ. թէ յարիցէ ի վերայ իմ ճակատամարտ, սակայն եւ յայսմիկ ի քեզ, Տէր, յուսացայ։ 4 Զմի խնդրեցի ի Տեառնէ եւ զսոյն աղաչեմ, բնակել ինձ ի տան Տեառն զամենայն աւուրս կենաց իմոց. տեսանել ինձ զվայելչութիւն Տեառն, եւ հրաման տալ՝՝ ի տաճարի նորա։ 5 Ծածկեաց զիս ի խորանի իւրում յաւուր չարի, ընդ յարկաւ արար զիս ի ծածկոյթ խորանի իւրում. ի վիմի բարձր արարեր զիս։ 6 Եւ այժմ բարձր արա զգլուխ իմ ի վերայ թշնամեաց իմոց. շուրջ եղէց՝՝ եւ մատուցից ի խորանի նորա պատարագ օրհնութեան, օրհնեցից եւ սաղմոս ասացից Տեառն։ 7 Լուր, Տէր, ձայնի իմում, զի կարդացի առ քեզ. ողորմեա ինձ եւ լուր ինձ։ 8 Զի քեզ ասաց սիրտ իմ, եւ խնդրեցին երեսք իմ,՝՝ զերեսս քո, Տէր, խնդրեցից։ 9 Մի՛ դարձուցաներ զերեսս քո յինէն, եւ մի՛ խոտորիր բարկութեամբ ի ծառայէ քումմէ. օգնական իմ լեր, Տէր, եւ մի՛ անարգեր զիս, եւ մի՛ թողուր զիս, Աստուած փրկիչ իմ։ 10 Հայր իմ եւ մայր իմ թողին զիս, եւ Տէր ընկալաւ զիս։ 11 Օրէնսգէտ արա զիս, Տէր, ի ճանապարհի քում, եւ առաջնորդեա ինձ ի շաւիղս քո ուղիղս։ 12 Վասն թշնամեաց իմոց, մի՛ մատներ զիս ի ձեռս նեղչաց իմոց. յարեան ի վերայ իմ վկայք մեղաց, եւ ստեցին ինձ յանօրէնութեան իւրեանց։ 13 Հաւատացի տեսանել զբարութիւն Տեառն յերկրին կենդանեաց։ 14 Համբեր Տեառն եւ քաջալերեաց, զօրասցի սիրտ քո եւ համբեր Տեառն։ |