Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 25 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԻԵ (ԻԶ)
Ի կատարած. Սաղմոս Դաւթի։

1 Դատ արա ինձ, Տէր, զի ես յամբծութեան իմում գնացի, ի Տէր յուսացայ զի մի՛ եղէց հիւանդ՝՝։

2 Փորձեա զիս, Տէր, եւ քննեա զիս, փորձեա զերիկամունս իմ եւ զսիրտ իմ։

3 Ողորմութիւն քո, Տէր, առաջի աչաց իմոց, եւ հաճոյ եղէց՝՝ ճշմարտութեան քում։

4 Ոչ նստայց ես յաթոռս նանրաց, եւ ընդ անօրէնս ես ոչ մտից։

5 Ատեցի ես զժողովս չարաց, եւ ընդ ամպարիշտս ես ոչ նստայց։

6 Լուացայց սրբութեամբ զձեռս իմ, եւ շուրջ եղէց զսեղանով քով, Տէր։

7 Լսել ինձ՝՝ զձայն օրհնութեան քո, եւ պատմել զամենայն սքանչելիս քո։

8 Տէր, սիրեցի զվայելչութիւն տան քո, եւ զտեղի յարկի փառաց քոց։

9 Մի՛ կորուսաներ ընդ ամպարիշտս զանձն իմ, եւ մի՛ ընդ արս արիւնահեղս զկեանս իմ։

10 Որոց ձեռք իւրեանց յանօրէնութեան են, եւ աջ նոցա լի է կաշառօք։

11 Ես յամբծութեան իմում գնացի, փրկեա զիս, Տէր, եւ ողորմեա ինձ։

12 Ոտն իմ կացցէ յուղղութեան, յեկեղեցիս մեծս օրհնեցից զքեզ՝՝։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan