ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 24 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ԻԴ (ԻԵ) 1 Ի կատարած. Սաղմոս Դաւթի։ 2 Առ քեզ, Տէր, համբարձի զանձն իմ. 3 Աստուած իմ, ի քեզ յուսացայ, մի՛ ամաչեցից, եւ մի՛ ծիծաղեսցին զինեւ թշնամիք իմ։ 4 Ամենեքեան որք համբերեն քեզ՝ մի՛ ամաչեսցեն, այլ ամաչեսցեն անօրէնք յունայնութեան իւրեանց։ 5 Զճանապահս քո, Տէր, ցոյց ինձ, եւ զշաւիղս քո ուսո ինձ. առաջնորդեա ինձ ի ճշմարտութեան քում եւ ուսո զիս, զի դու ես Աստուած փրկիչ իմ. եւ ես քեզ համբերի զօրհանապազ։ 6 Յիշեա, Տէր, զգթութիւնս քո եւ զողորմութիւնս որ ենն յաւիտենից։ 7 Զմեղս մանկութեան իմոյ եւ զանգիտութեան իմոյ մի՛ յիշեր, այլ յիշեա զիս, Տէր, ըստ ողորմութեան քում՝ վասն քաղցրութեան քո. 8 զի քաղցր եւ ուղիղ ես, Տէր. վասն այսորիկ օրէնսգէտ առնես զմեղաւորս ի ճանապարհի։ 9 Առաջնորդես հեզոց ի դատաստանի, եւ ուսուցանես հեզոց զճանապահս քո։ 10 Ամենայն ճանապարհք Տեառն ողորմութեամբ եւ ճշմարտութեամբ են այնոցիկ, որ խնդրեն զուխտ եւ զվկայութիւն նորա։ 11 Վասն անուան քո, Տէր, քաւեա զմեղս իմ, զի բազում եղեն։ 12 Ո՞վ է մարդ որ երկնչի ի Տեառնէ. օրէնսգէտ առնէ զնա ի ճանապարհի յոր եւ հաճեցաւ։ 13 Անձն նորա ի բարութեան հանգիցէ, եւ զաւակ նորա ժառանգեսցէ զերկիր։ 14 Զօրութիւն է Տէր՝՝ երկիւղածաց իւրոց, եւ զկտակարանս իւր ուսուցանէ նոցա։ 15 Աչք իմ յամենայն ժամ առ Տէր են, եւ նա հանէ յորոգայթէ զոտս իմ։ 16 Նայեա առ իս եւ ողորմեա ինձ, զի միամօր եւ աղքատ եմ ես։ 17 Նեղութիւնք սրտի իմոյ բազում եղեն յոյժ, եւ ի վշտաց իմոց հան զիս։ 18 Տես զխոնարհութիւն իմ եւ զվաստակ իմ, եւ թող ինձ զամենայն մեղս իմ։ 19 Տես զթշնամիս իմ զի բազում եղեն, ատելութիւն զոր ի նանիր ատեցին զիս։ 20 Պահեա զանձն իմ եւ փրկեա զիս, եւ մի՛ յամօթ եղէց զի յուսացայ ի քեզ։ 21 Ամբիծք եւ ուղիղք կցորդ եղեն ինձ, եւ՝՝ ես քեզ համբերի։ 22 Փրկեա, Աստուած, զԻսրայէլ յամենայն նեղութեանց նորա։ |