Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 22 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԻԲ (ԻԳ)

1 Ի կատարած. Սաղմոս Դաւթի։

2 Տէր հովուեսցէ զիս, եւ ինձ ինչ ոչ պակասեսցէ։ Ի վայրի դալարւոջ անդ բնակեցոյց զիս, եւ առ ջուրս հանգստեան սնոյց զիս։

3 Դարձոյց զանձն իմ առ իս, առաջնորդեաց ինձ ի ճանապարհս արդարութեան վասն անուան իւրոյ։

4 Թէպէտեւ գնացից ես ի մէջ ստուերաց մահու, ոչ երկեայց ի չարէ. զի դու, Տէր, ընդ իս ես. ցուպ քո եւ գաւազան, նոքա մխիթարեսցեն զիս։

5 Պատրաստ արարեր առաջի իմ սեղան, ակն յանդիման նեղչաց իմոց. օծեր իւղով զգլուխ իմ, բաժակ քո որպէս անապակ արբեցոյց զիս։

6 Ողորմութիւն քո, Տէր, զհետ իմ եկեսցէ՝՝ զամենայն աւուրս կենաց իմոց, բնակել ինձ ի տան Տեառն ընդ երկայն աւուրս։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan