ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 20 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ Ի (ԻԱ) 1 Ի կատարած. Սաղմոս Դաւթի։ 2 Տէր, ի զօրութեան քում ուրախ եղիցի թագաւորն, ի փրկութեան քում ցնծասցէ յոյժ։ 3 Զցանկութիւն սրտի նորա ետուր նմա, եւ զկամս շրթանց նորա ոչ արգելեր ի նմանէ։ 4 Ժաման արարեր զնա յօրհնութիւն քաղցրութեան քո, եւ եդիր ի գլուխ նորա պսակ ի քարէ պատուականէ՝՝։ 5 Կեանս խնդրեաց ի քէն, եւ ետուր նմա ընդ երկայն աւուրս, յաւիտեանս յաւիտենից։ 6 Մեծ են փառք նորա ի փրկութեան քում, զփառս եւ զմեծվայելչութիւն դիցես ի վերայ նորա։ 7 Տացես զնա յօրհնութիւն յաւիտեանս յաւիտենից, ուրախ արասցես զնա յուրախութիւն երեսաց քոց։ 8 Թագաւոր յուսացաւ ի Տէր, յողորմութենէ Բարձրելոյն նա մի՛ սասանեսցի։ 9 Գտցի ձեռն քո ի վերայ թշնամեաց քոց, եւ աջ քո գտցէ զամենայն ատելիս քո։ 10 Դիցես զնոսա որպէս հնոց հրոյ՝ ի ժամանակի երեսաց քոց՝՝. Տէր բարկութեամբ իւրով խռովեցուսցէ զնոսա, եւ հուր կերիցէ զնոսա։ 11 Պտուղ նոցա յերկրէ կորիցէ, եւ զաւակ նոցա յորդւոց ի մարդկանէ։ 12 Խոտորեցան ի քէն չարութեամբ, խորհեցան խորհուրդ զոր ոչ կարասցեն հաստատել։ 13 Արասցես զնոսա հալածեալս, ի մնացուածս քո պատրաստեսցես զերեսս՝՝ նոցա։ 14 Բարձր լեր, Տէր, ի զօրութեան քում. օրհնեսցուք, եւ սաղմոս ասասցուք զօրութեան քում։ |