Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ Բ
Անվերնագիր ի Հեբրայեցւոցն գրոց երկոքեան սոքա ընդ մի համար են։՝՝

1 Ընդէ՞ր խռովեցան հեթանոսք, եւ ժողովուրդք խորհեցան ի սնոտիս։

2 Յանդիման եղեն թագաւորք երկրի, եւ իշխանք ժողովեցան ի միասին վասն Տեառն եւ վասն Օծելոյ նորա։

3 Խզեսցուք զկապանս նոցա, եւ ընկեսցուք ի մէնջ զլուծ նոցա։

4 Բնակեալն յերկինս ծիծաղեսցի զնոքօք, եւ Տէր արհամարհեսցէ զնոսա։

5 Յայնժամ խօսեսցի ընդ նոսա բարկութեամբ իւրով, եւ սրտմտութեամբ իւրով խռովեցուսցէ զնոսա։

6 Ես կացի թագաւոր ի նմանէ, ի վերայ Սիոնի լերին սրբոյ նորա՝ ի պատմել զհրամանս Տեառն։

7 Տէր՝՝ ասաց ցիս. Որդի իմ ես դու, եւ ես այսօր ծնայ զքեզ.

8 խնդրեա յինէն եւ տաց քեզ զհեթանոսս ի ժառանգութիւն, եւ իշխանութիւն քեզ զամենայն ծագս երկրի։

9 Հովուեսցես՝՝ զնոսա գաւազանաւ երկաթեաւ. որպէս զանօթ բրտի փշրեսցես զնոսա։

10 Արդ, թագաւորք, զայս ի միտ առէք, խրատեցարուք ամենեքեան ոյք դատիք զերկիր։

11 Ծառայեցէք Տեառն երկիւղիւ, եւ ցնծացէք առաջի նորա դողութեամբ։

12 Ընկալարուք զխրատ նորա զի մի՛ բարկասցի Տէր, եւ կորնչիցիք ի ճանապարհացն արդարութեան,

13 ի ժամանակի յորժամ՝՝ բորբոքեսցի բարկութիւն նորա։ Երանի ամենեցուն՝ ոյք յուսացեալ են ի Տէր։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan