Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 19 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԺԹ (Ի)

1 Ի կատարած. Սաղմոս Դաւթի։

2 Լուիցէ քեզ Տէր յաւուր անձկութեան, օգնական եղիցի քեզ անուն Աստուծոյ Յակովբայ։

3 Առաքեսցէ քեզ Տէր օգնութիւն ի սրբութենէ իւրմէ, եւ ի Սիովնէ ընկալցի զքեզ։

4 Յիշեսցէ Տէր զամենայն պատարագս քո, եւ զուխտս քո ընդունելի արասցէ։

5 Տացէ քեզ Տէր ըստ սրտի քում, եւ զամենայն խորհուրդս քո նա կատարեսցէ։

6 Ցնծասցուք մեք ի փրկութեան քում, յանուն Աստուծոյ մերոյ մեք մեծք եղիցուք՝՝. լցուսցէ Տէր զամենայն խնդրուածս քո։

7 Այժմ ծանեայ՝ զի կեցոյց Տէր զօծեալ իւր. լուաւ սմա յերկնից ի սրբութենէ իւրմէ, ի զօրութիւն փրկութեան աջոյ իւրոյ։

8 Սոքա կառօք եւ սոքա երիվարօք, այլ մեք զանուն Տեառն Աստուծոյ մերոյ կարդասցուք։

9 Սոքա խափանեցան եւ անկան, մեք յարեաք եւ ուղիղք եղաք։

10 Տէր, կեցո զթագաւորն, եւ լուր մեզ յաւուր յորում կարդասցուք առ քեզ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan