ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 18 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ԺԸ (ԺԹ) 1 Ի կատարած. Սաղմոս Դաւթի։ 2 Երկինք պատմեն զփառս Աստուծոյ, եւ զարարածս ձեռաց նորա պատմէ հաստատութիւն։ 3 Օր աւուր բղխէ զբան, եւ գիշեր գիշերի ցուցանէ զգիտութիւն։ 4 Ոչ են բանք եւ ոչ են խօսք, որոց ոչ լսին ձայնք նոցա։ 5 Ընդ ամենայն երկիր ել բարբառ նոցա, մինչեւ ի ծագս աշխարհի են խօսք նոցա։ 6 Յարեւու եհար զխորան իւր՝՝, եւ ինքն որպէս փեսայ զի ելանէ յառագաստէ իւրմէ, ցնծայ նա որպէս սկայ յընթանալ զճանապարհս իւր։ 7 Ի ծագաց երկնից են ելք նորա, հանգիստ նորա մինչեւ ի ծագս նորուն. եւ ոչ ոք իցէ որ թաքիցէ ի տապոյ նորա։ 8 Օրէնք Տեառն ամբիծ են եւ դարձուցանեն զհոգիս. վկայութիւն Տեառն հաւատարիմ, եւ իմաստուն առնէ զտղայս։ 9 Արդարութիւնք Տեառն ուղիղ են եւ ուրախ առնեն զսիրտս, պատուիրանք Տեառն լոյս են եւ լոյս տան աչաց։ 10 Երկեւղ Տեառն սուրբ է եւ մնայ յաւիտեան, դատաստան Տեառն ճշմարիտ է, եւ արդար է նոյն։ 11 Ցանկալի է նա քան զոսկի եւ քան զականս պատուականս բազումս, քաղցր է նա քան զմեղու խորիսխ։՝՝ 12 Քանզի ծառայ քո պահեսցէ զայս, ի պահել նմա հատուցումն բազում։ 13 Զյանցուածս իւր ո՞վ կարէ առնուլ ի միտ. ի գաղտնեաց իմոց սուրբ արա զիս, Տէր. 14 եւ յօտարէն՝՝ պահեա զծառայս քո. ապա թէ ոչ տիրեսցեն ինձ. յայնժամ ամբիծ եղէց, եւ սուրբ եղէց ի մեղաց մեծաց։ 15 Եղիցին քեզ հաճոյ բանք բերանոյ իմոյ, եւ խորհուրդք սրտի իմոյ առաջի քո յամենայն ժամ, Տէր օգնական իմ՝՝ եւ փրկիչ իմ։ |