Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 16 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԺԶ (ԺԷ)
Աղօթք Դաւթի։

1 Լուր, Տէր, արդարութեան, եւ նայեա ի խնդրուածս իմ. ունկն դիր աղօթից իմոց, զի ոչ շրթամբք նենգաւորօք։

2 Յերեսաց քոց իրաւունք ինձ ելցեն, եւ աչք իմ տեսցեն զուղղութիւն։

3 Փորձեցեր զսիրտ իմ եւ քննեցեր ի գիշերի, փորձեցեր զիս եւ ոչ գտաւ յիս անիրաւութիւն։

4 Մի՛ խօսեսցի բերան իմ զգործս որդւոց մարդկան. վասն բանից շրթանց քոց ես պահեցից զճանապարհս խիստս՝՝։

5 Հաստատեա զշաւիղս իմ ի ճանապարհի քում, զի մի՛ գայթակղեսցին գնացք իմ։

6 Ես առ քեզ, Տէր, կարդացի զի լուար ինձ, Աստուած. խոնարհեցո առ իս զունկն քո եւ լուր բանից իմոց։

7 Սքանչելի արարեր զողորմութիւնս քո, ո փրկես զայնոսիկ որ յուսացեալ են ի քեզ՝ յայնցանէ որ հակառակ կան աջոյ քո։

8 Պահեա զիս որպէս բիբ ական, ընդ հովանեաւ թեւոց քոց ծածկեսցես զիս

9 յերեսաց ամպարշտաց ոյք տառապեցուցին զիս. թշնամիք զանձն իմ պաշարեցին.

10 ի ճարպս իւրեանց արգելան. բերանք նոցա խօսեցան զամբարտաւանութիւն։

11 Մերժեցին զիս եւ՝՝ այժմ դարձեալ պատեցան զինեւ, ուշ եդին խոնարհեցուցանել զիս յերկիր։

12 Համարեցան ինձ որպէս առեւծ զի պատրաստէ յորս, որպէս կորիւն առիւծու զի նստի դարանեալ։

13 Արի, Տէր, ժամանեա նոցա եւ խափանեա զնոսա. փրկեա զանձն իմ յամպարշտաց ի սրոյ եւ ի ձեռանէ թշնամւոյն։ Տէր, կորո զնոսա յերկրէ, բաժանեա եւ խափանեա զնոսա ի կեանս իւրեանց։

14 Գաղտնեօք քովք լցան որովայնք նոցա, յագեցան կերակրովք եւ թողին զմնացուածս տղայոց իւրեանց։

15 Ես արդարութեամբ երեւեցայց երեսաց քոց, յագեցայց յերեւել փառաց քոց։՝՝

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan